Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

«Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի «Գործնական հմտությունների կատարելագործում» բաղադրիչ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի «Գործնական հմտությունների կատարելագործում» բաղադրիչի շրջանակում հայտարարում է մրցույթ՝ Ուսանողական հաքաթոն իրականացնելու նպատակով:

Այն կկազմակերպվի 2025 թվականի օգոստոսի 26-29-ը ՀՀ Կոտայքի կամ Լոռու մարզում: Կմասնակցի 100 ուսանող՝ ձևավորելով 20 թիմ:

Միջոցառման շրջանակում թիմերն իրենց տեխնոլոգիական լուծումները կառաջարկեն ներկայացված խնդիրների լուծման ուղղությամբ: Լավագույն լուծումներ առաջարկած 3 թիմ կպարգևատրվի համապատասխանաբար 2.5, 1.5 և 1 միլիոն ՀՀ դրամով:

Միջոցառման բյուջեն կազմում է 34 միլիոն ՀՀ դրամ:

Մրցույթը հրապարակվել է 2025 թվականի օգոստոսի 1-ին: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2025 թվականի օգոստոսի 18-ը: 

https://www.armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=11414915#