«Գաղափարից մինչև պետական փորձարկում» դրանաշնորհային մրցույթ
ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեն «Գիտության և տեխնոլոգիաների զարգացման հիմնադրամ»-ի հետ համատեղ հայտարարում է «Գաղափարից մինչև պետական փորձարկում» ռազմարդյունաբերական դրամաշնորհային մրցույթ՝ խթանելու գաղափարի կամ մշակման վաղ փուլերում գտնվող նոր ռազմարդյունաբերական մշակումները։
Ռազմարդյունաբերական դրամաշնորհի մրցանակային ֆոնդը՝ 30 մլն․ ՀՀ դրամ։
Մասնակցության պայմաններ.
Մրցույթին կարող են մասնակցել ինչպես սկսնակ թիմերը, այնպես էլ կայացած ռազմարդյունաբերական ընկերությունները։
Հիմնական պայմանն է, որ ներկայացված նախագիծը վերաբերի նոր մշակվող արտադրանքի կամ տեխնոլոգիական լուծման, որը գտնվում է տեխնոլոգիական պատրաստիության նախնական կամ միջանկյալ փուլերում (TRL 1-5):
Մասնակից թիմերը պետք է ունենան վերջնական արտադրանքի հստակ տեխնիկական նկարագրությունը, կատարման ժամանակացույցը, հիմնախնդրի բնութագիրը, ինչպես նաև ներկայացվելիք նախագծի շուկայական կամ ռազմական կիրառման պոտենցիալը։
Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2026 թվականի մայիսի 15-ը՝ ժամը 18:00-ն հետևյալ հղումով:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել mic@hti.am էլ.հասցեին: