Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ հրավերի պարզաբանման մասին

Հայտարարության սույն տեքստը հաստատված է մրցութային հանձնաժողովի

2025 թվականի հունիսի 10-ի թիվ 2 որոշմամբ և ենթակա է հրապարակման ՀՀ կառավարության 24.12.2003թ․ թիվ 1937-Ն որոշման 22-րդ կետի

Դրամաշնորհային մրցույթի ծածկագիրը՝ ԲՏԱՆ-ԴՄ-2025/01

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Գաղափարից մինչև բիզնես» ծրագրի «Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի շրջանակներում հրավերի վերաբերյալ 09.06.2025 թ. ստացված հարցադրումը և դրա վերաբերյալ 11.06.2025 թ տրամադրված պարզաբանումը.      

Հարցադրում 1

Եթե Ընկերությունը արտադրական ոլորտի ձեռնարկություն է, չի դասվում բարձր տեխնոլոգիաների ոլորտին  և  չունի ԲՏԱՆ հավաստագիր, ապա կարո՞ղ է չհամարվել որակավորված: Համարվում է արդյոք մասնակիցը որակավորված, եթե բավարարում է հրավերի 2.2 կետի 1) -ին մասով սահմանված որակավորման նվազագույն  տվյալների չափանիշներին` հիմք ընդունելով միայն նույն մասի 2-րդ պարբերության որակավորման չափանիշը`  " եթե իր կողմից ներկայացվող հայտով առաջարկվում է  արտադրանքի և (կամ) ծառայության նախատիպ, որը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և տեխնոլոգիաների կիրառությամբ արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը:

Պարզաբանում 1

Հիմք ընդունելով հրավերի 2.3 կետի 1-ին ենթակետը, մասնակիցը պետք է իրականացնի բարձր տեխնոլոգիական ոլորտին առնչվող գործունեություն, որը կարող է ներկայացվել առաջարկվող արտադրանքի և (կամ) ծառայության նախատիպով և պետք է միտված լինի՝

  • բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և (կամ)
  • տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների և խնդիրների լուծմանը։

Ուստի՝ եթե իր կողմից ներկայացված նախատիպը կամ գաղափարը իրապես միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը կամ արդի խնդիրների լուծմանը՝ տեխնոլոգիաների կիրառմամբ, ապա իրավաբանական անձը կարող է մասնակցել ծրագրին՝ անկախ ԲՏԱՆ հավաստագիր ունենալու կամ չունենալու հանգամանքից:

ԲՏԱՆ-ԴՄ-2025/01 ծածկագրով գնահատող հանձնաժողովի քարտուղար
 Գ․ Եսայանին:

Հեռախոս՝ 010-590075

Էլ. փոստ` grants2023@hti.am

Պատվիրատու` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն: