ԲՏԱՆ-ԴՄ-2025/01ծածկագրով հրավերում կատարված փոփոխության մասին հայտարարություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
հրավերում կատարված փոփոխության մասին
Հայտարարության սույն տեքստը հաստատված է մրցութային հանձնաժողովի
2025 թվականի մայիսի 26-ի թիվ 2 որոշմամբ և հրապարակվում է
ՀՀ կառավարության 24.12.2003թ․ թիվ 1937-Ն որոշման 22-րդ կետի համաձայն
Դրամաշնորհային մրցութի ծածկագիրը` ԲՏԱՆ-ԴՄ-2025/01
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից կազմակերպված «Գաղափարի փուլ» բաղադրիչով ԲՏԱՆ-ԴՄ-2025/01 ծածկագրով դրամաշնորհային մրցույթի մրցութային հանձնաժողովը ստորև ներկայացնում է նույն ծածկագրով հրավերում կատարված փոփոխության պատճառները և կատարված փոփոխությունների համառոտ նկարագրությունը
Փոփոխության պատճառ - մրցույթին մասնակցելու համար մասնակցին ներկայացվող նվազագույն որակավորման չափանիշներից մեկը սխալ է շարադրվել:
Փոփոխության նկարագրություն- Վերոնշյալ սխալ ձևակերպումը շտկվել է և հրապարակվել է ԲՏԱՆ-ԴՄ-2025/01 ծածկագրով դրամաշնորհային մրցույթի հրավերի և հայտարարության լրամշակված տարբերակը, հետևաբար հայտերի ներակայացման նոր վերջնաժամկետ է սահմանվել նոր տեքստը հրապարակելու օրվանից հաշված 31-րդ օրվա ժամը 16:00-ն (27.06.2025թ․):
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ԲՏԱՆ-ԴՄ-2024/05 ծածկագրով մրցութային հանձնաժողովի քարտուղար Գ․ Եսայանին:
Հեռախոս՝ 010-590075:
Էլեկտրոնային փոստ՝ grants2023@hti.am։
ԲՏԱՆ-ԴՄ-2025/01 ծածկագրով դրամաշնորհային մրցույթի մրցութային հանձնաժողով