Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ /ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ/ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝
«ԳԵՈԿՈՍՄՈՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

  • Ճարտարագիտության կամ տնտեսագիտության կամ քաղաքագիտության կամ ֆինանսների բնագավառի բարձրագույն կրթություն,
  • ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
  • իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (իրավական ակտերի ցանկը տրամադրվում է դիմումը լրացնելիս).
  • կազմակերպության զարգացման և բարեփոխման ծրագիր (հայեցակարգ, հիմնադրույթներ) մշակելու կարողություն:

Գլխավոր տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են`

  • տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  • ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  • աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.
  • ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
  • առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

«Գեոկոսմոս» փակ բաժնետիրական ընկերության /այսուհետ՝ Ընկերություն/ գլխավոր տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2025 թվականի դեկտեմբերի 18-ին, ժամը՝ 14.30-ին, Նախարարության շենքում /ք․ Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, 1-ին հարկ՝ դահլիճ/, մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2025 թվականի դեկտեմբերի 19-ին, ժամը՝ 14.30-ին, Նախարարության շենքում /ք․ Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, 1-ին հարկ՝ դահլիճ/:

Մրցույթի մասնակցել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է անձամբ Նախարարություն ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը․

  • Դիմում,
  • 1 լուսանկար՝ 3X4 չափսի,
  • Քաղվածք աշխատանքային գրքույկից կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ /հրաման, տեղեկանք/,
  • Ինքնակենսագրություն
  • անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի (երի) լուսապատճենը ,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը,
  • տեղեկանք՝ մշտական բնակության վայրից,
  • հրատարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր/դրանց առկայության դեպքում/,
  • ընկերության զարգացման և բարեփոխման ծրագիր (հայեցակարգ, հիմնադրույթներ).
  • բնութագիր (նախկինում աշխատած որևէ կազմակերպությունից):Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:

Քաղաքացին ներկայացվող բնօրինակ փաստաթղթերի հետ ներկայացնում է նաև դրանց պատճենները, որոնք պատճենների հետ համեմատվելուց հետո վերադարձվում են քաղաքացուն։

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ 2025 թվականի նոյեմբերի 18-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 8-ը ներառյալ՝ ժամը՝ 10.00-ից 13.00֊ը:

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3, հեռախոսահամար՝ 010-59-00-45, 010-59-00-49, էլեկտրոնային փոստի հասցե՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։):