ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Միջազգային համագործակցության վարչության փորձագետ
Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջազգային համագործակցության վարչությունն իրականացնում է միջազգային համագործակցության շրջանակներում աշխատանքների կազմակերպումը, որի նպատակն է Հայաստանի Հանրապետության ներգրավումը բազմակողմ համաձայնագրերի, ԵՄ, ՆԱՏՕ, ՄԱԿ, ՀՄՄ, ՀՓՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող կապի և բարձր տեխնոլոգիաների բնագավառների նախագծերին, նոր ծրագրերին:
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը (այդ թվում, տեղեկատվական տեխնոլոգիաներ, տիեզերական գործունեություն, ռազմարդյունաբերություն) ՀՀ տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկն է, որը մշտապես գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Նախարարության կողմից բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետություն-մասնավոր համագործակցության սկզբունքով ներկայումս իրականացվում են բազմաթիվ հեռանկարային ծրագրեր, որոնք ուղղված են տեխնոլոգիական կրթական համակարգի արդիականացմանը, ոլորտում բարձրակարգ կադրերի պատրաստմանը, նորարարական գաղափարների խթանմանը, վենչուրային ֆինանսավորմանը, ներդրումների ներգրավմանը, սկսնակ ընկերությունների ձևավորմանն ու աշխատատեղերի ստեղծմանը, տնտեսության բոլոր բնագավառներում բարձր տեխնոլոգիական նորարարական լուծումների ներդրման և օգտագործման մակարդակի բարձրացմանը: Նշված աշխատանքներն ի վերջո նպաստում են Հայաստանի տնտեսության աճին, մրցունակության բարձրացմանը, գիտելիքահենք տնտեսության ձևավորմանը, տեղական ընկերությունների արտադրանքի և ծառայությունների արտահանմանը ու Հայաստանի` որպես ՏՏ և բարձր տեխնոլոգիաներ ունեցող երկրի վարկանիշի բարձրացմանը:
Ակտիվ է թվայնացման ոլորտում միջազգային համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, տարածաշրջանային և արտատարածաշրջանային դերակատարների հետ:
Կտրուկ ավելացել են Նախարարության և տարբեր գերատեսչությունների, արտասահմանյան գործընկերների և կազմակերպությունների միջև հանդիպումներն ու այցերը:
Վերոնշյալով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջազգային համագործակցության վարչությունում՝ կոնկրետ գործառույթների իրականացման ծավալների կտրուկ ավելացման դեպքով ներգրավել փորձագետ.
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն․
. Բարձրագույն կրթություն․
.Հայերենի, ռուսերենի կամ անգլերենի գերազանց տիրապետում․
.Իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ աշխատանքային ընթացակարգերի իմացություն, մասնագիտական գիտելիքներ, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
. Տեխնիկական թարգմանությունների փորձ, ծրագրերի մշակման փորձառություն, միջազգային չափանիշներիին համապատասխան հաշվետվությունների կազմում
. Անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում ․
. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Փորձագետը պարտավոր է՝
Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:
Պահպանել նախարարությունում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:
Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:
Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրենց վերապահված այլ պարտականությունները:
Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է 2025 թվականի դեկտեմբերի 10-ը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 07.01.2025թ.:
Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:
Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ.59-01-17,
էլ. փոստ՝
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով.
տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.
արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
մեկ լուսանկար 3X4 սմ չափսի:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Դիմումի ձևը կցվում է: