Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է մրցույթ կապի և փոստի վարչության կապի բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 24-32.2-Մ2-2)  ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

 

Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`

1) իրականացնում է կապի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված աշխատանքները.

2) իրականացնում է Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերով սահմանված կապի և տիեզերական կապի ոլորտներին առնչվող հանձնառությունների իրականացման աշխատանքները.

3) իրականացնում է կապի և տիեզերական կապի ոլորտների զարգացման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հաղորդակցության համընդհանուր ծառայությունների մատուցման քաղաքականության ծրագրերի մշակման և դրանց իրականացման մոնիթորինգի աշխատանքները.

4) իրականացնում է ռադիոհաճախականության տիրույթի բաշխման, օգտագործման որոշակի նպատակների համար ռադիոհաճախականությունների տիրույթի որոշակի հատվածների առանձնացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացման աշխատանքերը.

5) իրականացնում է կապի և տիեզերական կապի ոլորտներին վերաբերող իրավական և տեխնիկական ակտերի, ստանդարտների մշակման աշխատանքները.

6) իրականացնում է կապի օբյեկտների, կապուղիների ու դրանց պաշտպանական գոտիների հողերի օգտագործման սահմանափակումների և նորմերի մշակման աշխատանքները.

7) իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով կապի և տիեզերական կապի ոլորտներին վերաբերող համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդրման ու դրանց միջոցով հավաքագրված տվյալների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրի վարման աշխատանքները.

8) իրականացնում է կապի և տիեզերական կապի ոլորտներում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի նախապատրաստման, կնքման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման աշխատանքներին մասնակցության և իր իրավասության սահմաններում միջազգային

համագործակցության այլ ձևերի իրականացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացման աշխատանքները

9) իրականացնում է Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական ծրագրերի` կապի և տիեզերական կապի ոլորտներին վերաբերող բաժինների մշակման աշխատանքները.

10) իրականացնում է ռադիոհաճախականության տիրույթի պաշտպանության ու պահպանման նորմերի և դրանց կիրառման կարգի մշակման աշխատանքները.

11) իրականացնում է հեռահաղորդակցության և արբանյակների ուղեծրային դիրքի օգտագործման պայմանների կարգավորման վերաբերյալ առաջարկությունների ներկայացման աշխատանքները.

12) իրականացնում է Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակի հաստատման և փոփոխման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.

13) իրականացնում է ռադիոալեհավաք կառույցների շինարարության, ներկման և լուսավորման վերաբերյալ կանոնների մշակման աշխատանքները.

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • բարձրագույն կրթություն,
  • գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
  • Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ճարտարագիտության կամ տնտեսագիտության բնագավառներում` երեք տարվա աշխատանքային ստաժ.

Աշխատավարձի չափը՝ 267,072.0 (երկու հարյուր վաթսունյոթ հազար  յոթանասուներկու ՀՀ դրամ)

Ժամկետը՝ մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 06.03.2025թ. 

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ. 59-01-17, 

էլ. փոստ՝  Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։   

Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը՝ թղթային և առցանց տարբերակով:

Ժամանակավոր թափուր պաշտոնի քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագիրը և դիմումի ձևը կցվում են:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը, 
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի/ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին, 
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3+4 սմ չափսի:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով: