Իրավաբանական վարչության օրենսդրության բաժնի գլխավոր իրավաբանի (ծածկագիր՝ 24-33.2-Մ2-10)
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության իրավաբանական վարչության օրենսդրության բաժնի գլխավոր իրավաբանի (ծածկագիր՝ 24-33.2-Մ2-10) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության իրավաբանական վարչության օրենսդրության բաժնի գլխավոր իրավաբանի (ծածկագիր՝ 24-33.2-Մ2-10) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող արտաքին մրցույթին մասնակցող քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով: Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում քաղաքացին առցանց լրացնում է դիմումը և լրացված դիմումին կցում է անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:
- դիմում (առցանց),
- անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
- իրավունքի ոլորտի բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճենը,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճենը,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը,
- լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2023 թվականի սեպտեմբերի 28-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 3-ը ներառյալ՝ https://cso.gov.am/internal-external-competitions էլեկտրոնային հասցեով՝ քսանչորսժամյա ռեժիմով:
ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼ
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2023 թվականի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3): (Միաժամանակ տեկեկացնում ենք, որ մրցույթի մասնակցի մուտքը թեստավորման սենյակ դադարեցվում է թեստավորումը սկսելուց 10 րոպե առաջ):
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼ
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2023 թվականի նոյեմբերի 1-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան,Վ.Սարգսյան 3/3): Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձի չափը՝ 267,072.0 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու ՀՀ դրամ)
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված և ունենա պատասխանատվության զգացում:
ԹԵՍՏՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄՎԱԾ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻՑ՝
Սահմանադրություն. հոդվածներ՝ 2, 5, 7, 25, 27, 32, 34, 66, 84, 88, 89, 90, 97, 99, 100, 102, 110, 121, 124, 146, 147, 150, 151, 153, 163, 167, 176, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 4, 10, 12, 15, 17, 21, 23-24, 28, 30, 37 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
«Հանրային ծառայության մասին» օրենք. հոդվածներ՝ 2, 3, 4, 5, 6, 7, 8, 10, 15, 18,20,30,35,36,49,50,52 , հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130648
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք, հոդվածներ՝ 2, 3, 4, 5, 6, 7, 9,10,14,26,34,35,հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=120733
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք (հոդվածներ՝ 2, 3, 4, 5, 6, 7, 8, 10, 15, 18, 20, 30, 35, 36, 49, 50, 52) հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141524
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենք (հոդված 2, 5) հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143868
ՀՀ քաղաքացիական օրենսգիրք (հոդվածներ՝ 2, 321, 598)
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145091
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք, (հոդվածներ 12, 21.2, 25,35) հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143877
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք
(հոդվածներ 4, 33,35,67, 71)
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143877
«Փոստային կապի մասին» ՀՀ օրենք (հոդվածներ 3, 6, 8, 10, 11)
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=68622
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենք
(հոդվածներ 3, 4, 5, 6, 7, 8, 9, 13, 10, 13)
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138979
«Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենք
(հոդվածներ 6, 8, 9) https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=144770
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենք (հոդված 24, 27) հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=153897
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք (հոդված 33, 34,124) հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=154651
«Հանրագրերի մասին» ՀՀ օրենք (հոդված 5,7,10)
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=151406
հղումը՝ https://fliphtml5.com/fumf/egdx
Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013։ (էջ՝ 12-13,32,33,39,40,47,115,139, 150-152,)
հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2
«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ. (էջեր՝ 70, 71,73, 94-97, 104,106-110)
հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
- «Հաշվետվությունների մշակում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
- «Խնդրի լուծում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
- «Բարեվարքություն» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3, հեռախոսահամար՝ 010-59-01-17, էլեկտրոնային փոստի հասցե՝