Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 Միջազգային համագործակցության վարչության փորձագետ

Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`

ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների  ծրագրով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանն է  վերապահված Հայաստանի Հանրապետությունում առկա տեխնոլոգիական կենտրոնների, տեխնոպարկերի, աքսելերատորների և ինկուբատորների կարողությունների բարելավումն, ինչպես նաև տարածքային համաչափ զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետության մարզերում նոր կենտրոնների հիմնումը՝  միջազգային  համագործակցության հիման վրա /այսուհետ՝ Միջոցառում/:

Միջոցառման կատարումն ապահովելու համար Նախարարության գործունեության շրջանակներում անհրաժեշտ է իրականացնել որոշակի ծրագրեր, որոնցից բխող աշխատանքներն են.

  1. ՀՀ բարձր տեխնոլոգիաների ոլորտի միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության աշխատանքների իրականացում, այդ թվում Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածք» (TPQI 8390) վարկային ծրագրի «Ինժեներական քաղաք» ներդրումային ծրագրի հետագա իրականացումն ու աշխատանքների անընդհատությունն ապահովելու նպատակով՝ նախարարությանը վերապահված գործունեության շրջանակում աշխատանքային խմբի համակարգում: 
  1.  Միջոցառման կատարմամբ պայմանավորված հետազոտությունների մշակում և իրականացում, ինչպես նաև միջկառավարական հանձնաժողովների և երկկողմ համագործակցության շրջանակներում անհրաժեշտ փաստաթղթերի մշակում և աջակցություն, դրանցով սահմանված գործառույթների իրականացման շրջանակում աջակցություն:

    Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն․
  • Բարձրագույն կրթություն․
  • Հայերենի, ռուսերենի կամ անգլերենի գերազանց տիրապետում․
  • Իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ աշխատանքային ընթացակարգերի իմացություն, մասնագիտական գիտելիքներ, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  • Տեխնիկական թարգմանությունների փորձ, ծրագրերի մշակման փորձառություն, միջազգային չափանիշներիին համապատասխան հաշվետվությունների կազմում
  • Անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում ․
  • Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

 Փորձագետը պարտավոր է՝

  • Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:
  • Պահպանել նախարարությունում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:
  • Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:
  • Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրենց վերապահված այլ պարտականությունները:

Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև 2026 թվականի հունիսի 10-ը:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 09.06.2025թ.:

Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ. 010590145,

էլ. փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։  

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով.
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
  • մեկ լուսանկար 3X4 սմ չափսի:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

 Դիմումի ձևը կցվում է: