Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`

  • իրականացնում է նախարարության գործունեությունը պատշաճ լուսաբանելու աշխատանքները.
  • իրականացնում է բաժնին տրամադրված իրավական ակտերի և դրանց նախագծերի նախարարության պաշտոնական կայքում հրապարակման, անհրաժեշտության դեպքում դրանց լուսաբանման ու հանրային քննարկմանը կազմակերպման աշխատանքները.
  • իրականացնում է նախարարի և այլ պաշտոնատար անձանց մամուլի ասուլիսների, հարցազրույցների, ճեպազրույցների, հայտարարությունների կազմակերպման, մամուլի հաղորդագրությունների պատրաստման և նախարարության պաշտոնական կայքում ու ԶԼՄ-ներում հրապարակման աշխատանքները.
  • իրականացնում է բաժնին տրամադրված նյութերը, հաղորդագրությունները, փաստաթղթերը և իրավական ակտերն ու դրանց նախագծերը նախարարության պաշտոնական կայքում հրապարակումը, անհրաժեշտության դեպքում դրանց լուսաբանումն ու հանրային քննարկում կազմակերպման աշխատանքները.
  • իրականացնում է  տեսանյութերի և տեղեկագրերի պատրաստման աշխատանքները.
  • իրականացնում է նախարարությունում լրագրողների հավատարմագրման նախապատրաստական աշխատանքները.
  • իրականացնում է հասարակական միավորումների և այլ կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքային միջոցառումների (քննարկումներ, կլոր սեղաններ, նախարարին կից հասարակական խորհրդի նիստեր և այլն) լուսաբանման աշխատանքները.
  • իրականացնում է թեժ գծով նախարարության գործունեության ոլորտներում քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի խախտումների վերաբերյալ ահազանգերի ընդունման և դրանց ընթացքը օպերատիվ լուծելու նպատակով համապատասխան զեկուցագրերի ներկայացնման աշխատանքները:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • բարձրագույն կրթություն,
  • գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
  • Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ հասարակայնության իրազեկման բնագավառում կամ հասարակության հետ կապերի բնագավառում կամ մամուլի հետ կապերի բնագավառում կամ հասարակական և հարակից գիտությունների բնագավառներում խմբագիր-սրբագրիչի կամ թարգմանչի` երեք տարվա աշխատանքային ստաժ:

Աշխատավարձի չափը՝ 267,072.0 (երկու հարյուր վաթսունյոթ հազար  յոթանասուներկու ՀՀ դրամ)

Ժամկետը՝ մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 31.05.2024թ.

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ.59-01-17,

էլ. փոստ՝  Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը՝ թղթային և առցանց տարբերակով:

Ժամանակավոր թափուր պաշտոնի քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագիրը և դիմումի ձևը կցվում են:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի/ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3+4 սմ չափսի:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով: