ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԲՏԱՆ միջազգային համագործակցության վարչության միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի ավագ մասնագետի (ծածկագիրը՝ 24-33.4-Մ4-8) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթ
Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`
- Մասնակցում է միջազգային հանձնաժողովներին և կոմիտեներին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի նախապատրաստական աշխատանքներին.
- մասնակցում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի, նախարարի տեղակալների և աշխատակիցների` միջազգային կազմակերպություններից ստացված հրավերների արդյունքում կազմակերպվող արտասահմանյան գործուղումների հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման, մուտքի արտոնագրի ստացման և այլ աշխատանքներին.
- մասնակցում է միջազգային կազմակերպություններից ստացված նյութերի թարգմանության աշխատանքներին.
- մասնակցում է միջազգային կազմակերպությունների շրջանակում կազմակերպվող համաժողովների (հանդիպում, կոնֆերանս, նստաշրջան, ֆորում) համար փաստաթղթերի նախագծերի նախապատրաստման աշխատանքներին.
- մասնակցում է միջազգային կազմակերպություններին, կոնվենցիաներին և այլ պայմանագրերին Հայաստանի Հանրապետության անդամակցելու համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի, ներառյալ՝ նյութերի հայերեն թարգմանության նախապատրաստական աշխատանքներին.
- մասնակցում է միջազգային հանդիպումների արձանագրությունների, այլ արարողակարգային գործառույթների իրականացման, արտասահմանյան պատվիրակությունների ընդունման, տեղավորման, սպասարկման, ճանապարհելու աշխատանքներին.
- մասնակցում է միջազգային համագործակցության վերաբերյալ նյութերի նախապատրաստման աշխատանքներին և իրականացնում թարգմանություններ.
- մասնակցում է միջազգային հանդիպումների արձանագրությունների կազմման աշխատանքները․
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
- բարձրագույն կրթություն,
- գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
- Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ հասարակայնության իրազեկման կամ հասարակության հետ կապերի կամ հասարակական և հարակից գիտությունների բնագավառում ` մեկ տարվա աշխատանքային ստաժ:
Աշխատավարձի չափը՝ 189.696.0 (հարյուր ութսունինը հազար վեց հարյուր ինսունվեց ՀՀ դրամ)
Ժամկետը՝ մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:
Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու համար ընտրությունը կատարվելու է փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 24.12.2025թ.
Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ.59-00-49,
Դիմումները ընդունվում են էլեկտրոնային տարբերակով՝ էլ. փոստ՝
Ժամանակավոր թափուր պաշտոնի քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագիրը և դիմումի ձևը կցվում են:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի/ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանկար 3+4 սմ չափսի:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային փոստի միջոցով: