Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Իրավաբանական վարչության վերահսկողական  բաժնի գլխավոր իրավաբանի արտաքին մրցույթ (ծածկագիր՝ 24-33.2-Մ2-11)

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության իրավաբանական վարչության վերահսկողական  բաժնի գլխավոր իրավաբանի (ծածկագիր՝ 24-33.2-Մ2-11) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է: 

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության իրավաբանական վարչության վերահսկողական  բաժնի գլխավոր իրավաբանի (ծածկագիր՝ 24-33.2-Մ2-11)  քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող  արտաքին մրցույթին մասնակցող քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով: Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում քաղաքացին առցանց լրացնում է դիմումը և լրացված դիմումին կցում է անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:

  1. դիմում (առցանց),
  2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
  3. իրավունքի ոլորտի բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճենը,
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճենը,
  5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը,
  6. լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2025 թվականի նոյեմբերի 12-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 18-ը ներառյալ՝ https://cso.gov.am/internal-external-competitions  էլեկտրոնային հասցեով՝  քսանչորսժամյա ռեժիմով:

ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼ

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2025 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14:30-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3): (Միաժամանակ տեկեկացնում ենք, որ մրցույթի մասնակցի մուտքը թեստավորման սենյակ դադարեցվում է թեստավորումը սկսելուց 10 րոպե առաջ):

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼ

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2025 թվականի դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14:30-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան,Վ.Սարգսյան 3/3): Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան»  ձևաչափով:

Հիմնական աշխատավարձի չափը՝ 267072  (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված և ունենա պատասխանատվության զգացում:

ԹԵՍՏՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄՎԱԾ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻՑ՝

  • Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012։ Հղումը՝ https://fliphtml5.com/fumf/egdx
  • Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013։ (էջ՝ 12-13,32-33,39,40,47,97,99,106-107,115,127 131, 139, 150-152,) հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2
  • «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ. (էջեր՝ 70, 71,73, 94-97, 104,106-110) հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենք (հոդված 2, 5) հղումը՝  https://www.arlis.am/hy/acts/208782/latest

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք (հոդվածներ՝ 2, 321, 598) հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/210215/latest

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  օրենսգիրք, (հոդվածներ  10,35,148,169,193)  հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/215690/latest

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենք (հոդվածներ 10,20,21,46,50,54,62,65,71) հղումը՝  https://www.arlis.am/hy/acts/194274/latest

«Փոստային կապի մասին» օրենք (հոդվածներ 1,3,4,5,6,8,9) հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/184376/latest  

«Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենք (հոդվածներ 6, 8, 9)  հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/209932/latest

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենք (հոդված 2,4,6,24,27,29,30,36,48,145) հղումը՝  https://www.arlis.am/hy/acts/199816/latest

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք  (հոդված 33, 34,124) հղումը՝   https://www.arlis.am/hy/acts/209975/latest

«Հանրագրերի մասին» ՀՀ օրենք  (հոդված 5,7,10) հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/151406/latest

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3, հեռախոսահամար՝ 010-59-00-49, էլեկտրոնային փոստի հասցե՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։):

Ծանոթություն՝ Կոմպետենցիաները տե´ս պաշտոնի անձնագրում։