Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տիեզերական և գիտատեխնիկական վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 24-32.5-Մ2-16)  արտաքին մրցույթ

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության տիեզերական և գիտատեխնիկական գործունեության վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 24-32.5-Մ2-16)   պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է: 

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության տիեզերական և գիտատեխնիկական գործունեության վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 24-32.5-Մ2-16)   քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող արտաքին  մրցույթին մասնակցող քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում քաղաքացին առցանց լրացնում է դիմումը և լրացված դիմումին կցում է անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:

  1. դիմում (առցանց),
  2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
  3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճենը,
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճենը,
  5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը,
  6. լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2026 թվականի փետրվարի 18-ից մինչև 2026 թվականի փետրվարի 24-ը ներառյալ՝ https://cso.gov.am/internal-external-competitions  էլեկտրոնային հասցեով՝  քսանչորսժամյա ռեժիմով:

ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼ

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2026 թվականի մարտի 18-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3):  Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մրցույթի մասնակցի մուտքը թեստավորման սենյակ դադարեցվում է թեստավորումը սկսելուց 10 րոպե առաջ:

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼ

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2026 թվականի մարտի 20-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3): Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓԸ

Հիմնական աշխատավարձը՝ 267,072.0 (երկու հարյուր վաթսունյոթ հազար  յոթանասուներկու ՀՀ դրամ)

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված և ունենա պատասխանատվության զգացում:

 Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ


ՀՀ Սահմանադրություն (փոփոխություններով)

(Հոդվածներ՝ 1, 2, 5, 6, 8, 10, 14, 15, 17, 21, 25, 27, 31, 32, 34, 35, 36, 38, 40, 41, 44, 46-49, 54, 57, 66, 85, 89, 90, 96, 99, 100, 103, 104, 109, 112, 113, 118, 119, 123, 124, 136, 142, 144, 146, 147, 149-153, 159, 160, 163, 182, 185, 195, 198, 199)

https://www.arlis.am/hy/acts/143723

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենք (Հոդվածներ՝ 4-7, 20-27) https://www.arlis.am/hy/acts/218698/latest

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք (Հոդվաձներ՝ 3-15, 18-23, 27․1, 28-34, 44, 53) https://www.arlis.am/hy/acts/218696/latest

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք (Հոդվածներ՝ 2, 6, 7, 10, 11, 17, 20-24, 28, 30-36, 38) https://www.arlis.am/hy/acts/204205

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ (Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն)


ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
(Հոդված 1-23) https://www.arlis.am/hy/acts/804

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԸ (Հոդված 1-18) https://www.arlis.am/hy/acts/140629

«ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենք (Հոդված՝ 3, 14-16, 23, 33, 37, 38, 44-46, 58, 61) https://www.arlis.am/hy/acts/25161

«ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔ (Հոդված 5-12) https://www.arlis.am/hy/acts/804

«ԻՆՈՎԱՑԻՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔ (Հոդված 1-10) https://www.arlis.am/hy/acts/24697

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼՈՒՄ ՍՏՈՒԳՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ԴՐԱՆՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

https://www.arlis.am/hy/acts/804

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԸ

https://www.arlis.am/hy/acts/140629

«ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենք

https://www.arlis.am/hy/acts/25161

«ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔ https://www.arlis.am/hy/acts/804

«ԻՆՈՎԱՑԻՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔ

https://www.arlis.am/hy/acts/24697

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3, հեռախոսահամար՝ 010-59-00-49 էլեկտրոնային փոստի հասցե՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։):

Ծանոթություն՝ Կոմպետենցիաները տե´ս պաշտոնի անձնագրում։