ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչության ստարտափ էկոհամակարգի և նորարարության խթանման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 24-32.2-Մ2-9) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`
- Իրականացնում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական ոլորտի (այսուհետ՝ Ոլորտ) էկոհամակարգի զարգացմանն ուղղված ծրագրերի, միջոցառումների պլանավորման և իրականացման աշխատանքները,
- իրականացնում է ինովացիոն տեխնոլոգիաների Ոլորտում քաղաքականության մշակման աշխատանքներ,
- իրականացնում է բարձր տեխնոլոգիաների և ինովացիոն տեխնոլոգիաների բնագավառներին վերաբերող իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքները,
- իրականացնում է բարձր տեխնոլոգիաների Ոլորտում ինովացիոն կարողությունների զարգացման աշխատանքները,
- իրականացնում է տեխնոլոգիական Ոլորտում նորարարական գաղափարների և ստարտափների ձևավորման և զարգացման էկոհամակարգի ստեղծմանն ուղղված պետական քաղաքականության մշակման ու իրականացման աշխատանքները,
- իրականացնում է բարձր տեխնոլոգիաների և ինովացիոն տեխնոլոգիաների Ոլորտների զարգացման պետական ծրագրերի ու միջոցառումների մշակման ու իրականացման աշխատանքները:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
- բարձրագույն կրթություն,
- գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
- Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ճարտարագիտության կամ տնտեսագիության բնագավառներում` երեք տարվա աշխատանքային ստաժ:
Աշխատավարձի չափը՝ 267072.0 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) ՀՀ դրամ:
Ժամկետը՝ մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:
Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու համար ընտրությունը կատարվելու է փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 16.03.2026թ.
Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ.59-00-49,
Դիմումները ընդունվում են էլեկտրոնային տարբերակով՝ էլ. փոստ՝
Ժամանակավոր թափուր պաշտոնի քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագիրը և դիմումի ձևը կցվում են:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի/ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանկար 3+4 սմ չափսի:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային փոստի միջոցով: