ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է մրցույթ`
ՀՀ ԲՏԱՆ թայնացման վարչության կիբեռանվտանգության բաժնի մասնագետի (ծածկագիրը՝ 24-32.1-Մ6-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի:
ՀՀ ԲՏԱՆ թայնացման վարչության կիբեռանվտանգության բաժնի մասնագետի (ծածկագիրը՝ 24-32.1-Մ6-3) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝
․ անձնագիր, ՀԾ համարանիշ կամ նույնականացման քարտ,
․ կրթության վերաբերյալ փաստաթուղթ (ատեստատ,դիպլոմ),
․ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում),
․ արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք:
Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետն է 2026 թվականի մարտի 11-ը ժամը 24:00:
Հայտարարությունը հրապարակվել է https://cso.gov.am/internal-external-competitions էլեկտրոնային հասցեով:
Հարցազրույցի փուլը կանցկացվի 2026 թվականի մարտի 23-ին՝ ժամը 10:30-ին, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3): Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնակա նաշխատավարձը 139776 (մեկ հարյուր երեսունինչ հազար յոթ հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված և ունենա պատասխանատվության զգացում:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3, հեռախոսահամար՝ 010-59-01-17, էլեկտրոնային փոստի հասցե՝