Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչության ստարտափ էկոհամակարգի և նորարարության խթանման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 24-32.2-Մ2-9) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար


Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`

  • Իրականացնում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական ոլորտի (այսուհետ՝ Ոլորտ) էկոհամակարգի զարգացմանն ուղղված ծրագրերի, միջոցառումների պլանավորման և իրականացման աշխատանքները,
  • իրականացնում է ինովացիոն տեխնոլոգիաների Ոլորտում քաղաքականության մշակման աշխատանքներ,
  • իրականացնում է բարձր տեխնոլոգիաների և ինովացիոն տեխնոլոգիաների բնագավառներին վերաբերող իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքները,
  • իրականացնում է բարձր տեխնոլոգիաների Ոլորտում ինովացիոն կարողությունների զարգացման աշխատանքները,
  • իրականացնում է տեխնոլոգիական Ոլորտում նորարարական գաղափարների և ստարտափների ձևավորման և զարգացման էկոհամակարգի ստեղծմանն ուղղված պետական քաղաքականության մշակման ու իրականացման աշխատանքները,
  • իրականացնում է բարձր տեխնոլոգիաների և ինովացիոն տեխնոլոգիաների Ոլորտների զարգացման պետական ծրագրերի ու միջոցառումների մշակման ու իրականացման աշխատանքները:


Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • բարձրագույն կրթություն,
  • գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
  • Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ճարտարագիտության կամ տնտեսագիության բնագավառներում` երեք տարվա աշխատանքային ստաժ:


Աշխատավարձի չափը՝ 267072.0 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) ՀՀ դրամ:


Ժամկետը՝ մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:


Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու համար ընտրությունը կատարվելու է փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով:


Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 29.04.2026թ.


Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ.59-00-49,


Դիմումները ընդունվում են էլեկտրոնային տարբերակով՝ էլ. փոստ՝  Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։


Ժամանակավոր թափուր պաշտոնի քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագիրը և դիմումի ձևը կցվում են:


Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի/ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3+4 սմ չափսի:


ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային փոստի միջոցով: