Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1988թ. հունիսի 3, Երևան
Կրթություն
- 2011-2014թթ. – Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարան, պետական կառավարման ֆակուլտետ, ասպիրանտուրա, տնտեսական գիտությունների թեկնածու
Թեմա՝ «Ձեռնարկատիրական գործունեության ինստիտուցիոնալ հիմունքներ» - Գիտական հետազոտության ուղղություններ՝ մակրոտնտեսագիտություն, ռազմավարական պլանավորում, արհեստական բանականության տնտեսական ազդեցության գնահատումը քաղաքական և տնտեսական ինստիտուտների վրա և այլն:
- 2009-2011թթ․ – ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն, «Կառավարման» մագիստրոսի աստիճան
- 2005-2009թթ․ – ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետ, տնտեսագիտության բակալավրի աստիճան
Աշխատանքային գործունեություն
- 20.06.2022թ. – ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ
- 2021 – 2022թթ. – ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջազգային համագործակցության վարչության փորձագետ,
- 2021թ․ – Հայաստանում ԵՄ պատվիրակության փորձագետ
- 2020-2021թթ – Եվրասիական տնտեսական հանձնաժողով, ք. Մոսկվա, ԵԱՏՀ-ի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարարի օգնական
- 2019-2020թթ․ – ՊԵԿ նախագահի օգնական, ռազմավարությունների գծով խորհրդական
- 2019-2020 թթ․ – «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» աշխատանքային թիմի փորձագետ,
- 2018-2019 թթ․ – ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի ներկայացուցիչ
- 2017-2018թթ. – ՀՀ կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի փորձագետ, «Հայաստանի զարգացման ռազմավարության» նախագծման աշխատանքների թիմի ղեկավար
- 2014-2016թթ. – «ԱլտաԲանկ», ք. Մոսկվա, ավագ տնտեսագետ
Լեզուների իմացություն
Հայերեն, անգլերեն, ռուսերեն