Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարի հետ. քննարկվել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր

հունիսի 16, 2026

Փարիզում ընթացող «Eurosatory 2026» պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հունիսի 16-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի  զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոյի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները պաշտպանական նորարարությունների և առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտներում։

Անդրադարձ է կատարվել մայիսի 5-ին Երևանում ստորագրված ռազմավարական փոխըմբռնման հուշագրի դրույթների կատարման ընթացքին, պայմանավորվածություններ են ձեռք բերվել առաջիկա անելիքների շուրջ։

Նախարար Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ ստորագրված հուշագիրը նոր հնարավորություններ է ստեղծում ռազմարդյունաբերության ոլորտում ՀՀ-Ֆրանսիա համագործակցության համար՝ նպաստելով տեխնոլոգիական առաջընթացին, նորարարական էկոհամակարգերի ձևավորմանը և երկկողմ ռազմավարական գործընկերության ամրապնդմանը: