«Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը՝
- կազմում և իրավասու մարմին է ներկայացնում ՀՀ հաճախականությունների բաշխումները,
- կատարում է ռադիոեթերի դիտարկում և ազդանշանների տեխնիկական պարամետրերի չափումներ,
- տեղորոշում է ռադիոէլեկտրոնային միջոցները և բարձր հաճախության սարքավորումները,
- իրականացնում է էլեկտրամագնիսական իրավիճակների չափումներ և հաշվարկներ,
- կատարում է ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների տեխնիկական զննումներ,
- անցկացնում է ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների փորձաքննություն,
- հայտնաբերում և վերացնում է եթերի խանգարման աղբյուրները,
- պարբերաբար վերանայում է Հայաստանի Հանրապետությունում հաճախականությունների բաշխման ազգային աղյուսակը՝ հաճախականությունների բաշխման միջազգային աղյուսակին հնարավորինս համապատասխանեցնելու նպատակով,
- Ընդունում է ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների տեղադրման վայրերում շինարարական աշխատանքների՝ տեխնիկական նորմերին համապատասխանության,
- իրականացնում է հատկացված հաճախությունների պլանային չափումները:
- «ՀՀԿ» ՊՈԱԿ-ն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝
- Ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների բոլոր տեսակի չափումների և փորձաքննության իրականացում,
- Ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների էլեկտրամագնիսական համատեղելիության նախագծի կազմում,
- Ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների մոնտաժային և կարգավորման աշխատանքների իրականացում,
- Կապի և ռադիոէլեկտրոնիկայի բնագավառում խորհրդատվական ծառայությունների մատուցում,
- Կապի և ռադիոէլեկտրոնիկայի ու անտենաֆիդերային սարքավորումների նորոգման և սպասարկման աշխատանքների իրականացում:
Գևորգ Ալեքսանյան
Գլխավոր տնօրեն
Հասցե`Հայաստանի Հանրապետություն
Ք. Երևան, Թբիլիսյան խճուղի, 29
Հեռախոս` (+37410) 28-87-17
Ֆաքս` (+37410) 28-86-83
էլ.փոստ՝This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Գլխավոր տնօրեն
Հասցե`Հայաստանի Հանրապետություն
Ք. Երևան, Թբիլիսյան խճուղի, 29
Հեռախոս` (+37410) 28-87-17
Ֆաքս` (+37410) 28-86-83
էլ.փոստ՝