Կայացավ «Գաղափարից մինչև բիզնես» մրցույթի պատկերավոր ներկայացման փուլը

Օգոստոսի 14-18-ը տեղի է ունեցել «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի «Գաղափարի փուլ» բաղադրիչով մրցույթի երկրորդ՝ պատկերավոր ներկայացման փուլը։
Մրցույթին մասնակցելու հնարավորություն են ստացել 53 ընկերություններ, որոնք իրենց գաղափարները ներկայացրել են մասնագիտական հանձնաժողովին։ Առաջարկները գնահատվել են մի շարք չափանիշներով՝ նորարարական մոտեցում, իրագործելիություն, շուկայի ներուժ և սոցիալ-տնտեսական նշանակություն։
Գնահատման արդյունքներով առաջիկայում կհայտարարվեն ծրագրի հաղթող ընկերությունները։ Հաղթող յուրաքանչյուր ընկերության տրամադրվելու է մինչև 5 մլն ՀՀ դրամի դրամաշնորհ՝ ներկայացված գաղափարների իրագործման և բիզնեսի զարգացման նպատակով։
«Գաղափարից մինչև բիզնես» ծրագիրը նպատակ ունի խթանել նորարարական գաղափարների ստեղծումն ու աջակցել ձեռնարկատիրական նախաձեռնություններին՝ նպաստելով Հայաստանի տնտեսական ու տեխնոլոգիական զարգացմանը։