Министерство высокотехнологической промышленности РА
Министерство Высокотехнологической
Промышленности Республики Армения

Երկու նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան 100-ամյակ» թեմային  

Վալենտին Պոդպոմոգովի արվեստանոցում հունիսի 18-ին մարվել և շրջանառության մեջ է դրվել երկու նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան 100-ամյակ» թեմային:

Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդական Գևորգ Մելիքսեթյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, Վալենտին Պոդպոմոգովի այրին՝ Ասյա Պոդպոմոգովան:

1-ին նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովը (1924-1998թթ.)՝ իր «Վերջին մղոնը» կտավի խորապատկերին, իսկ 2-րդ նամականիշը ներկայացնում է իր «Իմ մեղքը» կտավը (1983թ.):

Նամականիշերի վրա նաև առկա է «ՎԱԼԵՆՏԻՆ ՊՈԴՊՈՄՈԳՈՎ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:  

Похожие сообщения