Министерство высокотехнологической промышленности РА
Министерство Высокотехнологической
Промышленности Республики Армения

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի հայտերի ընդունման մեկնարկը

  • Опубликовано 31/05/2024

 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն իրականացնում է «Ներուժ 5.0» պետական ծրագիրը, որի նպատակն է խթանել Հայաստանի տնտեսական առաջընթացն ու ստարտափ էկոհամակարգի զարգացումը, մասնագիտական հայրենադարձությունը և համահայկական ներուժի ու կարողությունների ներգրավումը Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներում:

Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի, աշխարհի տարբեր ծայրերից շուրջ 40 թիմեր հրավիրվելու են Հայաստան՝ մասնակցելու Դիլիջանում կայանալիք 6-օրյա միջոցառմանը, ծանոթանալու Հայաստանում բիզնես վարելու առավելություններին, ստանալու համագործակցությունների և բացառիկ անհատական մենթորության հնարավորություններ:

Ծրագրին կարող են մասնակցել տեխնոլոգիական և նորարարական ստարտափ գաղափարներ ունեցող այն թիմերը՝

  • որոնց անդամների կեսը սփյուռքահայեր են,
  • առնվազն 5 տարի ապրում են սփյուռքում և ունեն տվյալ երկրի քաղաքացիություն կամ օրինական բնակության այլ կարգավիճակ
  • ՀՀ քաղաքացի չհանդիսացող սփյուռքահայեր են, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցող սփյուռքահայեր,
  • հայրենադարձվել են վերջին 6 ամիսների ընթացքում,
  • դրամաշնորհ ստանալու պարագայում պատրաստ են վերադառնալ Հայաստան, հիմնել ընկերություն և մեկ տարի զբաղվել տնտեսական գործունեությամբ:

Հաղթելու դեպքում՝ «Գաղափարի փուլ» և «Աճի փուլ» անվանակարգերով, կտրամադրվեն դրամաշնորհներ հետևյալ չափերով.

  • Գաղափարի փուլ՝

- 1-ին տեղ՝ 15 մլն ՀՀ դրամ
- 2-րդ տեղ՝ 10 մլն ՀՀ դրամ
- 3-րդ տեղ՝ 5 մլն ՀՀ դրամ

  • Աճի փուլ՝

- 1-ին տեղ՝ 30 մլն ՀՀ դրամ
- 2-րդ տեղ՝ 20 մլն ՀՀ դրամ
- 3-րդ տեղ՝ 10 մլն ՀՀ դրամ 

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2024 թ. հունիսի 30-ը, ժամը՝ 18:00-ն:

Հավելյալ տեղեկությունների համար՝ անցեք հետևյալ հղումով և կամ այցելեք https://neruzh.am/hy/ կայք ։

Հարցերի դեպքում՝ զանգահարել՝  010 59 01 74, 010 59 01 24 հեռախոսահամարներով կամ գրել հետևյալ էլ. հասցեին՝ neruzh@hti.am

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ. Դիլիջանում կայանալիք միջոցառմանը յուրաքանչյուր ստարտափից կհրավիրվի միայն 2 մասնակից:

Похожие сообщения