«Game Dev Conf: PowerPlay». Ռուբեն Սիմոնյանը ողջունել է համաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին
Երևանում հունիսի 2-ին տեղի է ունեցել «Game Dev Conf: PowerPlay» համաժողովը, որի գլխավոր նպատակն էր քննարկել խաղերի ստեղծման վերջին միտումներն ու զարգացումները:
Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը:
Իր խոսքում նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանում՝ թե´ միջազգային փորձագիտական, թե´ հայկական հիմնարար փորձով, ուժեղ համայնք է ձևավորվել այս ոլորտում և կարևորել նրանց համախմբելու անհրաժեշտությունը:
«Այս համատեքստում նախարարությունը, որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտի պատասխանատու, պատրաստ է նպաստել թե´ համայնքի միջև, թե´ համայնք-Կառավարություն համագործակցության ամրապնդմանը»,- ասել է Ռուբեն Սիմոնյանը։
Նախարարի տեղակալը նշել է, որ նման միջոցառումները կարևոր հարթակ են ստեղծում՝ քննարկելու ոլորտի վերջին զարգացումները, նպաստում կարևոր գաղափարների առաջացմանը և իրագործմանը:
Ռուբեն Սիմոնյանը անդրադարձել է նաև նախարարության կողմից իրականացվող ծրագրերին, որոնք կարող են հետաքրքիր և օգտակար լինել համաժողովի լսարանի համար։ Նախարարի տեղակալը մասնավորապես խոսել է ստարտափների, փոքր և միջին ձեռնարկությունների աջակցման, կրթական և ոլորտի աշխատողների կարողությունների զարգացման ծրագրերի մասին և հավելել, որ 2025 թվականին կլինեն նոր նախաձեռնություններ և ծրագրեր։
Համաժողովի շրջանակներում կազմակերպվել են թեմատիկ աշխատարաններ և պանելային քննարկումներ ոլորտի տեղական և միջազգային փորձագետների մասնակցությամբ։
«Game Dev Conf: PowerPlay» համաժողովի կազմակերպիչն է Armenian Code Academy-ին։