Министерство высокотехнологической промышленности РА
Министерство Высокотехнологической
Промышленности Республики Армения

Բարձր տեխնոլոգիական ոլորտին կհատկացվի 47.5 մլրդ դրամ. Մխիթար Հայրապետյանն ԱԺ-ում ներկայացրել է ԲՏԱ ոլորտի 2025թ. բյուջեի նախագիծը

ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի նախնական քննարկումների ընթացքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրականացվելիք նախագծերը՝ շեշտելով, որ նախարարության կողմից համակարգվող ոլորտների զարգացման համար 2025թ. հատկացվող 47.5 մլրդ դրամի սահմաններում նախատեսվում է իրականացնել 5 բյուջետային ծրագիր՝ 20 միջոցառումներով:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացման ծրագրի գծով 2025 թվականին նախատեսվել է հատկացնել 32,810.9 մլն դրամ: Ծրագրի նպատակը բարձր տեխնոլոգիական ոլորտի ենթակառուցվածքների բարելավումն է, որի շրջանակներում կիրականացվեն հետևյալ բյուջետային միջոցառումները՝

«Մասնագետների պատրաստման ԲՈւՀ-մասնավոր հատված համագործակցություն» միջոցառման համար կհատկացվի 413.0 մլն դրամ, որի շրջանակում նախատեսվում է իրականացնել կադրերի թիրախավորված պատրաստում և վերապատրաստում՝ հաշվի առնելով շուկայի զարգացումներն ու կադրերի նկատմամբ շուկայի պահանջարկի կտրուկ աճը։
Շուկաների զարգացում և միջազգային համագործակցություն միջոցառման համար 2025թ. կհատկացվի 344.9 մլն. դրամ, Ձեռներեցության տեխնոլոգիական էկոհամակարգ միջոցառման գծով՝ 748.5 մլն. դրամ։

Շուրջ 29.4 մլրդ. դրամ է նախատեսվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցություն տրամադրելու նպատակով։ Վերջինս բխում է ներկայումս շրջանառվող «Հայաս¬տանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատա¬րելու մասին» և «Բարձր տեխ¬նոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենք¬ների նախա-գծերով ամրագրված մոտեցումներից։

«Ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի և ընդհանուր ենթակառուցվածքների համակարգման, պահպանման և սպասարկման աշխատանքների իրականացում» միջոցառման համար կհատկացվի 36.0 մլն դրամ, որը կուղղվի Ինժեներական քաղաքում տեղակայված էլեկտրաէներգիայի գծով Գերհամակարգչի սպասարկման ծախսերին: «Ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի կառուցման և կահավորման շարունակականության ապահովում» կապիտալ միջոցառման գծով կհատկացվի 1.1 մլրդ դրամ, որը արդյունքում կշարունակվեն բիզնես աքսելերատորի շենքի կառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքները։

Հեռահաղորդակցության ապահովում ծրագրի գծով 2025 թվականին նախատեսվել է հատկացնել 548.0 մլն դրամ, որով կիրականացվեն հետևյալ միջոցառումները.
Հեռահաղորդակցության և կապի կանոնակարգում միջոցառման համար կհատկացվի 326,3 մլն դրամ, որը կուղղվի ՀՀ կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 1807-Ն որոշմամբ ստեղծված «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պահպանմանը։

Հարկ է նշել, որ 2024 թվականին ավարտին կհասցվի 4.5 մլրդ դրամ արժեքով ռադիոմոնիտորինգի ծրագրի ներդրումը, որը նպատակ ունի լուծել տեղական և տարածաշրջանային մասշտաբներով քաղաքացիական, ռազմական և հատուկ նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիության և ռադիոհաճախականային խանգարումներին առնչվող խնդիրները, ապահովել ռադիոհաճախականությունների և հաճախականային շերտերի փաստացի օգտագործմանը վերաբերող տվյալների հավաքագրումն ու տրամադրումը:

ՀՀ ողջ տարածքում թվային հեռուստահեռարձակման ապահովման նպատակով` համաձայն արբանյակային ունակության վարձակալության համար կնքված պայմանագրի, յուրաքանչյուր տարի կպահանջվի շուրջ 80.6 մլն դրամ:

ՀՀ պետական մարմինների տվյալների փոխանակման կապի ապահովման և սպասարկման նպատակով յուրաքանչյուր տարի կպահանջվի 140,9 մլն դրամ:

Միասնական թվային միջավայրի ձևավորում ծրագրի գծով 2025 թվականին նախատեսվել է հատկացնել 7,153.5 մլն դրամ, որի հաշվին կիրականացվեն մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ «Տեղեկատվական անվտանգության, Էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման և զարգացման ոլորտներում քաղաքականության իրականացում»՝ 1.01 մլրդ դրամ արժեքով, «Միասնական թվային միջավայրի ձևավորում» միջոցառում՝ 5.0 մլրդ դրամ արժեքով։

Ներկայացված նախագծերի շուրջ մի շարք հարցեր են ուղղվել նախարարին, որոնց վերաբերյալ տրվել են պարզաբանումներ և սպառիչ պատասխաններ։

Похожие сообщения