Աշխատանքային փակ քննարկում՝ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարության և Ռազմարդյունաբերության կոմիտեի ղեկավար կազմի հետ այցելել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, որտեղ աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել ԱԺ պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի, ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Վիլեն Գաբրիելյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմարդյունաբերության և կիբեռանվտանգության ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր։