Մխիթար Հայրապետյանը հանդիպել է «Nvidia»-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի հետ
ԱՄՆ այցի շրջանակում նախարար Մխիթար Հայրապետյանը «Սիլիկոնյան հովտում» հաջորդիվ հանդիպել է «Nvidia» ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանի հետ: Կարճ, գործնական զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանում ընթացիկ ծրագրերի կարգավիճակը և GPU չիպերի շուկայի վերջին զարգացումներն ու հնարավոր ազդեցությունն արհեստական բանականության տվյալների կենտրոնների ապագայի վրա։
Հարկ է նշել, որ նախորդ շաբաթ Nvidia-ի բաժնետոմսերը գրանցել են ռեկորդային բարձր ցուցանիշ, ընդ որում՝ GPU չիպեր արտադրող ընկերության շուկայական արժեքը հասել է 3 տրիլիոն ԱՄՆ դոլարի նշագծին՝ դառնալով աշխարհի երկրորդ ամենաթանկ ընկերությունը: