Министерство высокотехнологической промышленности РА
Министерство Высокотехнологической
Промышленности Республики Армения

Հանդիպում Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակության հետ. քննարկվել են ոլորտային համագործակցության հնարավորությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը և ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը հունիսի 11-ին հանդիպում են ունեցել ճանաչողական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի Հանրապետության ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակության հետ՝ գեներալ-մայոր Սամարթ Նագարի գլխավորությամբ։ 

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան:

Քննարկվել են ոլորտային համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները: Մտքեր են փոխանակվել հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի վերաբերյալ:

Ընդունելության շրջանակներում տեղի է ունեցել նաև Հայաստանի ռազմարդյունաբերական ոլորտի արտադրանքի ու մշակումների ցուցադրություն:

Похожие сообщения