The Ministry Of High Tech Industry Of The Republic Of Armenia
The Ministry Of High-Tech Industry
Of The Republic Of Armenia

Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`

Ռազմարդյունաբերության կոմիտեում և կոմիտեի ռազմարդյունաբերական համալիրի զարգացման վարչությունում կատարվող ռազմական արտադրանքի ստանդարտացման  հանձնաժողովի աշխատանքներին մասնակցություն, թարգմանությունների իրականացում                                           

Ռազմարդյունաբերության ոլորտում իրականացվող պետական քաղաքակության նորմատիվ իրավական հենքի ձևավորման, օրենսդրական և ենթաօրենսդրական նախագծերի մշակման աշխատանքներին մասնակցություն

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

1)     բարձրագույն կրթություն.

2)    հայերեն և ռուսերեն լեզուների ազատ տիրապետում.

3)     իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն, մասնագիտական գիտելիքներ, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

4)     հաշվետվությունների կազմման, տեխնիկական առաջադրանքների մշակման, վերլուծությունների կատարման փորձ.

5)    անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.

6)     համակարգչով և ժամանակակից այլ միջոցներով աշխատելու ունակություն:

Փորձագետը պարտավոր է՝

  • Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:
  • Պահպանել նախարարությունում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:
  • Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:
  • Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրենց վերապահված այլ պարտականությունները:

Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև 27.06.2024թ

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 04.07.2023թ.:

Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:

Աշխատանքի վայրը՝ ք. ԵրևանՎազգեն Սարգսյան 3/3, հեռ.59-01-17,

էլ. փոստ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով.
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
  • մեկ լուսանկար 3+4 սմ չափսի:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Դիմումի ձևը կցվում է: