The Ministry Of High Tech Industry Of The Republic Of Armenia
The Ministry Of High-Tech Industry
Of The Republic Of Armenia

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԲՏԱՆ տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչության փորձագետ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչությունը (այսուհետ՝ վարչություն) հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումն է, որն իր մեջ ընդգրկում է ստարտափ էկոհամակարգի և նորարարության խթանման,  մարդկային կապիտալի զարգացման և ծրագրերի մոնիթորինգի բաժինները և որն իր իրավասությունների սահմաններում ապահովում է նախարարությանը օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված խնդիրների և գործառույնթների իրականացումը: Վարչությունը նախարարության առջև դրված խնդիրների և նպատակների իրականացման համար, իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետևյալ գործառույթները.

  • Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի (այսուհետ՝ ռազմավարական ծրագիր) մշակման շրջանակում ապահովել Նախարարության կողմից ռազմավարական ծրագրի ամբողջական իրականացում:
  • «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենքից» (այսուհետ՝ Օրենք) բխող իրավական ակտերի մշակմանն ու աջակցությանն ուղղված աշխատանքների իրականացում:

Վերոնշյալ գործառույթներն իրականացնելու համար անհրաժեշտություն է առաջացել ներգրավելու փորձագետ, ով իր մասնագիտական որակավորմամբ կապահովի նշված գործառույթների ամբողջական իրականացումը։

Որպես հիմնական և անհրաժեշտ արդյունք ակնկալվում է փորձագետի կողմից հետևյալ գործառույթների իրականացում՝

1. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի (այսուհետ՝ ռազմավարական ծրագիր)  մշակման շրջանակում՝

  • աջակցել Նախարարության կողմից ռազմավարական ծրագրի նպատակների և գործողությունների հնարավորինս թիրախային ու արդյունավետ ձևակերպմանը,
  • համակարգել Նախարարության և ռազմավարական ծրագիրը մշակող թիմի (մրցույթում հաղթող ճանաչված կոնսորցիումի) միջև աշխատանքները,
  • ապահովել ռազմավարական ծրագրի համապատասխանությունը ՀՀ կառավարության Ռազմավարական կառավարման և քաղաքականությունների մշակման ուղեցույցով սահմանված պահանջներին,
  • հավաքագրել անհրաժեշտ տվյալները,
  • պահպանել պատշաճ հաղորդակցություն բարձր տեխնոլոգիաների ոլորտի ասոցիացիաների և միությունների հետ ռազմավարական ծրագրի հետ կապված հարցերում,
  • իրականացնել ծրագրի պատշաճ իրագործմանը նպաստող այլ աշխատանքներ:

2. «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենքից» (այսուհետ՝ Օրենք) բխող իրավական ակտերի մշակմանն ուղղված աշխատանքների իրականացում,    

  • Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ինքնաշխատ հարթակի անխափան աշխատանքն ապահովելու, ինչպես նաև Օրենքից բխող փոփոխությունները հարթակում ինտեգրելու նպատակով համագործակցել Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության և ինքնաշխատ հարթակի ստեղծման և զարգացման համար պատասխանատուների հետ,
  • Նախարարության լիազորությունների շրջանակում ապահովել համագործակցությունը Օրենքից բխող գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակող մասնագիտական հանձնաժողովի և ենթահանձնաժողովների և ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հետ,
  • Օրենքի շրջանակում վիճակագրական վերլուծությունների և հետազոտությունների իրականացումը,
  • Համապատասխան ոլորտային ուսումնասիրությունների, այդ թվում՝ միջազգային փորձի ուսումնասիրությունների իրականացումը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչությունում՝ նախարարության կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ հանձնարարականների իրականացման դեպքով անրաժեշտություն է առաջացել ներգրավել փորձագետ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • հայերենի, ռուսերենի կամ անգլերենի գերազանց տիրապետում,
  • իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն, մասնագիտական գիտելիքներ, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • Տվյալների մշակման և վերլուծության ունակություն:

 

Փորձագետը պարտավոր է՝

  • Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:
  • Պահպանել նախարարությունում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:
  • Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:
  • Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրենց վերապահված այլ պարտականությունները:

Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է 2027 թվականի փետրվարի 26-ը:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 19.03.2026թ.:

Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ.010 590049,

էլ. փոստ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.  

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով.
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի/ների/, վկայականի/ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ/ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
  • մեկ լուսանկար 3X4 սմ չափսի:

  ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

 Դիմումի ձևը կցվում է: