The Ministry Of High Tech Industry Of The Republic Of Armenia
The Ministry Of High-Tech Industry
Of The Republic Of Armenia

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԲՏԱՆ միջազգային համագործակցության վարչության միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի ավագ մասնագետի (ծածկագիրը՝ 24-33.4-Մ4-8) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթ

Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`

  • Մասնակցում է միջազգային հանձնաժողովներին և կոմիտեներին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի նախապատրաստական աշխատանքներին.
  • մասնակցում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի, նախարարի տեղակալների և աշխատակիցների` միջազգային կազմակերպություններից ստացված հրավերների արդյունքում կազմակերպվող արտասահմանյան գործուղումների հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման, մուտքի արտոնագրի ստացման և այլ աշխատանքներին.
  • մասնակցում է միջազգային կազմակերպություններից ստացված նյութերի թարգմանության աշխատանքներին.
  • մասնակցում է միջազգային կազմակերպությունների շրջանակում կազմակերպվող համաժողովների (հանդիպում, կոնֆերանս, նստաշրջան, ֆորում) համար փաստաթղթերի նախագծերի նախապատրաստման աշխատանքներին.
  • մասնակցում է միջազգային կազմակերպություններին, կոնվենցիաներին և այլ պայմանագրերին Հայաստանի Հանրապետության անդամակցելու համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի, ներառյալ՝ նյութերի հայերեն թարգմանության նախապատրաստական աշխատանքներին.
  • մասնակցում է միջազգային հանդիպումների արձանագրությունների, այլ արարողակարգային գործառույթների իրականացման, արտասահմանյան պատվիրակությունների ընդունման, տեղավորման, սպասարկման, ճանապարհելու աշխատանքներին.
  • մասնակցում է միջազգային համագործակցության վերաբերյալ նյութերի նախապատրաստման աշխատանքներին և իրականացնում թարգմանություններ.
  • մասնակցում է միջազգային հանդիպումների արձանագրությունների կազմման աշխատանքները․

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • բարձրագույն կրթություն,
  • գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
  • Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ հասարակայնության իրազեկման կամ հասարակության հետ կապերի կամ հասարակական և հարակից գիտությունների բնագավառում ` մեկ տարվա աշխատանքային ստաժ:

Աշխատավարձի չափը՝ 189.696.0 (հարյուր ութսունինը հազար վեց հարյուր ինսունվեց ՀՀ դրամ)

Ժամկետը՝ մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:

Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու համար ընտրությունը կատարվելու է փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 24.12.2025թ.

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ.59-00-49,

Դիմումները ընդունվում են էլեկտրոնային տարբերակով՝ էլ. փոստ՝  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Ժամանակավոր թափուր պաշտոնի քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագիրը և դիմումի ձևը կցվում են:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի/ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3+4 սմ չափսի:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային փոստի միջոցով: