ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Իրավաբանական վարչության փորձագետ
Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ հանձնարարականի իրականացման դեպքով պայմանավորված անհրաժեշտ է.
1) Նախարարության իրավասությանն առնչվող իրավական ակտերի մշակման գործընթացն ապահովելու նպատակով ուսումնասիրել միջազգային փորձը, իրականացնել համեմատական վերլուծություններ և այլ աշխատանքեր: Մասնավորապես, անհրաժեշտ է բարձր տեխնոլոգիաների ոլորտի իրավական ակտերի մշակման կամ դրանց փոփոխությունների իրականացման ընթացքում ուսումնասիրել նաև աշխարհի առաջատար երկրների տեխնոլոգիական ոլորտի օրենսդրությունը:
2) Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության տրամադրման գործընթացում իրավաբանական վարչություն ներկայացված բողոքների քննարկումը և վարչարարության իրականացումն ապահովելու նպատակով իրականացնել որոշակի գործառույթներ, մասնավորապես՝ բողոքների հաշվառում, գրությունների կազմում, բողոքարկման վարույթների արձանագրությունների կազմում և այլ գրագրության իրականացում:
3) ՀՀ կառավարության նիստերի, նախարարական կոմիտեների օրակարգում քննարկվող իրավական նախագծերի վերաբերյալ տեղեկատվությունը նախարարին, նախարարի տեղակալին և գլխավոր քարտուղարին ներկայացնելու նպատակով կազմել տեղեկանքներ, վեր հանել Նախարարության կողմից ներկայացված դիրքորոշումներն ուսումնասիրել և անհրաժեշտության դեպքում չընդունված մասով ներկայացնել տեղեկանքներ:
Վերոնշյալ գործառույթների իրականացման նպատակով, անհրաժեշտ է ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի N 878-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով սահմանված դեպքով Նախարարության իրավաբանական վարչությունում ներգրավել փորձագետ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
- «Իրավագիտություն» մասնագիտությամբ բարձրագույն կրթություն
- իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի,իրավաբանական գիտելիքների, ոլորտը կարգավորող օրենսդրության անհրաժեշտ իմացություն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
- օտար լեզուների տիրապետում
- համակարգչով և ժամանակակից այլ միջոցներով աշխատելու ունակություն:
Փորձագետը պարտավոր է՝
- Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:
- Պահպանել նախարարությունում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:
- Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:
- Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրենց վերապահված այլ պարտականությունները:
Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև 2026 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 19.12.2025թ.:
Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:
Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ. 010590145,
էլ. փոստ՝
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով.
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
- մեկ լուսանկար 3X4 սմ չափսի:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Դիմումի ձևը կցվում է: