ԲՏ ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին պետական աջակցությունների տրամադրման երկրորդ եռամսյակի հայտերն ընդունվում են

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին պետական աջակցությունների տրամադրման գործընթացի երկրորդ եռամսյակի հայտերի ընդունումը սկսված է։
Հայտերն ընդունվում են 2025թ․ հուլիսի 22-ից մինչև օգոստոսի 20-ը ներառյալ։
Ծրագրի շրջանակում տրամադրվում է ԲՏ ոլորտի աջակցություն՝
* աշխատանքային միգրանտների համար,
* նոր աշխատողների ներգրավման համար,
* կադրերի վերապատրաստման համար:
Եթե գործունեություն եք իրականացնում բարձր տեխնոլոգիաների ոլորտում, սա ձեր հնարավորությունն է ստանալու պետական աջակցություն՝ թիմը զարգացնելու և բիզնեսը նոր մակարդակի բարձրացնելու համար։
Հայտերն ընդունվում են հետևյալ հղումով` benefits.hightech.gov.am