Министерство высокотехнологической промышленности РА
Министерство Высокотехнологической
Промышленности Республики Армения

Նախարարը շնորհավորել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կազմակերպած հանդիսավոր միջոցառմանը:
Նախարարը շնորհավորել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և ի դեմս նրա՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, մաղթել հաջողություն ու ամենայն բարիք:
Դեսպանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել օրն իրենց հետ տոնելու համար և ընդգծել՝  Ֆրանսիայի ազգային տոն դարձած հուլիսի 14-ը խորհրդանշում է իրենց  հեղափոխությունը և միավորում ազատության, հավասարության և եղբայրության սկզբունքները։

Похожие сообщения