Ընկերության ստեղծման նպատակը ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու ճանապարհով շահույթի ստացումն է։
Իր առջև դրված նպատակներն իրականացնելու համար ընկերությունը զբաղվում է տնտեսական գործունեության հետևյալ հիմնական տեսակներով․
- գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական, նախագծային աշխատանքների կատարում,
- մաթեմատիկական մեքենաների, հաշվողական տեխնիկայի, էլեկտրոնային սարքերի արտադրության կազմակերպում,
- հատուկ նշանակության արտադրատեսակների արտադրություն,
- առևտրական, միջնորդական և ֆինանսական գործունեության իրականացում,
- գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրություն,
- ոչ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի մշակում, դրանցից իրերի պատրաստում և վաճառք,
- թափոններից ու ջարդոններից թանկարժեք մետաղների կորզում, իրերի պատրաստում և վաճառք,
- արտաքին տնտեսական գործունեության, արտադրանքի արտահանման և ներմուծման իրականացում,
- ժողովրդական լայն սպառման ապրանքների արտադրություն,
- տարաբնույթ ծառայությունների իրականացում, սպասարկում բնակչության պատվերներով,
- մարկետինգային գործունեության իրականացում:
Գլխավոր տնօրեն՝ Ռաֆայել Սահակյան
Հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, 0033, Հ․ Հակոբյան 3
Հեռ․՝ +374 10 22 65 02, +374 43 700 245 (բջջ․)
Էլ․փոստ՝
Կայք՝ www.mergelyan.am