ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պաշտոնական կայք
Կայքը ստեղծել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը: Տեղակայված է hightech.gov.am տիրույթում:
Կայքում ներկայացված են Նախարարության կառուցվածքը, ծառայությունները, գործառույթները, ծրագրերը, նորությունները: Կայքի նպատակն է ապահովել տրամադրվող ծառայությունների առավելագույն հասանելիություն և մատչելիություն հասարակության բոլոր խմբերին, այդ թվում՝ սահմանափակ կարողություններ ունեցող անձանց: Տեքստի մատչելիությունն ապահովելու նպատակով կարևորված է փոքր ծավալը, դյուրընթեռնելի և ընկալելի շարադրանքը:
Կայքում հնարավոր է՝
- փոփոխել և մեծացնել չափսերը մինչև 200%՝ տեքստն էկրանից դուրս չթողնելով,
- լիարժեք օգտվել՝ գործածելով միայն ստեղնաշարը,
- մասամբ օգտվել էկրանընթերցիչներով (ներառյալ ամենաթարմ տարբերակները ՝ JAWS, NVDA և VoiceOver):
Գույները և գունային հակադրություններն ընտրված են WCAG 2.1 AA ստանդարտներին համահունչ:
Ինչքանո՞վ է մատչելի կայքը
Որոշ էջեր մատչելի են մասնակի.
- առկա են pdf և zip ֆորմատներով որոշ ֆայլերի հղումներ, որոնք երբեմն հասանելի չեն էկրանընթերցիչներին, կայքում Էկրանընթերցիչների կիրառումը փորձարկման փուլում է,
- դուք չեք կարող փոփոխել գույները, գունային հակադրությունը կամ տառատեսակը, քանի որ դրանք ի սկզբանե անցել են համապատասխանության ստուգումներ՝ ըստ WCAG 2.1 AA ստանդարտների,
- կան տեսանյութեր, որոնք ենթագրեր չունեն,
- կայքում այժմ կիրառելի չեն խոսքը ճանաչող սարքերը,
- տեքստն ամբողջությամբ չի տեղավորվի մեկ սյունակում, երբ դուք փոխեք դիտարկիչի պատուհանի չափսերը,
- դուք չեք կարող ձևափոխել տողերի բարձրությունը կամ տեքստի բացատները:
Հետադարձ կապ
Եթե կայքից օգտվելիս առաջացել են բարդություններ, նկատել եք որևէ խնդիր, որը նշված չէ այս էջում, կամ կարծում եք, որ դա չի համապատասխանում մատչելիության պահանջներին, տեղեկացրեք մեզ՝
- էլ. փոստով`
Адрес электронной почты защищен от спам-ботов. Для просмотра адреса в браузере должен быть включен Javascript. - հեռախոսահամարով՝ +374 10 59 00 89
- սոցիալական ցանցերի միջոցով՝ Ֆեյսբուք, լինքդին, թվիթեր, ինստագրամ
Տեղեկատվության տրամադրման գործընթացը տևում է 10 օր: Որպես ծառայության տրամադրման մաս՝ կարող է անհրաժեշտություն առաջանալ ձեզ հաղորդագրություններ կամ փաստաթղթեր ուղարկել:
Համապատասխանության կարգավիճակ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կայքն առայժմ մասնակի է բավարարում WCAG 2.1 AA ստանդարտներին, քանի որ այժմ ընթացիկ փուլում են իրականացվող աշխատանքները:
Կայքի մատչելիության բարելավման աշխատանքներ
- Կայքը թեստավորվում է, վերանայվում է համապատասխանության կարգավիճակը,
- փորձարկվում է հաշմանդամություն ունեցող անձանց հետ, հայտնաբերվում են կայքի ոչ մատչելի հատվածները,
- իրականացվում են այլ աշխատանքներ՝ սահմանված չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ:
Բովանդակությունը վերջնական տեսքի կբերվի կայքի մատչելիության թեստավորման ավարտից հետո:
* Մատչելիության հայտարարությունը ստեղծվել է 2022 թվականի սեպտեմբերին:
* Վերջին անգամ վերանայվել է 2022 թվականի սեպտեմբերին:
* Փորձարկումն իրականացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման փորձագիտական խումբը: