Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտներում այլ երկրների քաղաքացիների կողմից ընկերություններ և կազմակերպություններ գրանցելու, տեղափոխելու, գործունեություն սկսելու և իրականացնելու, սահմանված արտոնություններից օգտվելու վերաբերյալ տեղեկատվություն:

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Ինչպե՞ս գրանցել բիզնես Հայաստանում։ Որքա՞ն է տևում գրանցման գործընթացը:

Գրանցման գործընթացն իրականացվում է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից:
Կայք՝ www.e-register.am
Հասցե՝ Կոմիտասի 49/3, Երևան 0051, Հայաստան,
Էլ. հասցե՝ info@e-register.am

Ինչպես նաև՝ Վազգեն Սարգսյանի 3 հասցեում գործում է Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում, որտեղ կարելի է դիմել աշխատանքային օրերին (երկուշաբթիից՝ ուրբաթ), ժամը 09։00-18։00-ը (ընդմիջում՝ 14.00-15.00) ։
Գրանցման գործընթացի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններն այստեղ:
https://www.moj.am/storage/uploads/001.register_services_2.pdf
https://www.moj.am/am/page/617

Ի՞նչ արտոնություններ են տրամադրվում ԱՏԳ-ն ռեզիդենտ ընկերություններին

ՏՀՏ ոլորտը զարգացնելու նպատակով՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված են մի շարք արտոնություններ, որոնք ամրագրված են ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով։ Մասնավորապես՝

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենք, հղումը՝ այստեղ

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 24-ի թիվ 399 – Լ որոշում, հղումը՝ այստեղ։

Ինչպե՞ս գնել կամ վարձակալել բնակարաններ ՀՀ-ում

Անշարժ գույքի գնման կամ վարձակալության վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք օգտվել ՀՀ կադաստրի կոմիտեի կայքերից:

Հղում՝
https://cadastre.am
https://www.e-cadastre.am/ru

Անշարժ գույքի վաճառքի և վարձակալության հայտարարությունները կարող եք գտնել հետևյալ կայքերում.
https://www.list.am/ru/
https://www.estate.am/ru
https://www.real-estate.am/ru
https://myrealty.am/ru
https://www.realtors.am/ru
https://banali.am/ru/

Կարո՞ղ են օտարերկրյա քաղաքացիներն առցանց հաշիվներ (online accounts) բացել հայաստանյան բանկերում

Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի մեծ մասն ունեն առցանց բանկային համակարգ և բջջային հավելված, ինչը հնարավորություն է տալիս արտարժութային հաշիվ բացել իրավաբանական անձանց համար:
ՀՀ առևտրային բանկերի ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ։
Տարատեսակ ֆինանսական տեղեկատվություն կարելի է ստանալ նաև հետևյալ կայքերից.
https://www.fininfo.am/
https://abcfinance.am/

Ինչպե՞ս կարող են օտարերկրյա քաղաքացիները ստանալ ՀՀ-ում աշխատելու իրավունք

Ոչ ռեզիդենտներին հայկական ընկերությունում գրանցելու ամենապարզ տարբերակը նրանց հետ ծառայությունների մատուցման համար քաղաքացիական իրավունքի պայմանագիր կնքելն է։ Աշխատակցի հետ աշխատանքային պայմանագիր կնքելու համար աշխատակիցը պետք է ունենա ՀՀ-ում բնակության թույլտվություն։
Օտարերկրացիների՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու և բնակվելու, Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթևեկելու, Հայաստանի Հանրապետությունից ելքի, ինչպես նաև օտարերկրացիների հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով:
Աշխատանքի թույլտվություն ստանալու վերաբերյալ՝ օտարերկրացիների համար գործում է https://workpermit.am/ru/home միասնական էլեկտրոնային հարթակը:
Կայքը օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության էլեկտրոնային համակարգ է, որը օտարերկրացի աշխատակից վարձել ցանկացող գործատուին հնարավորություն է տալիս ամբողջությամբ առցանց ռեժիմով իրականացնել աշխատանքի գրանցումն ու վարձել նախընտրած թեկնածուին՝ փաստաթղթավորելով վերջինիս սահմանված ընթացակարգով:
Օտարերկրացի աշխատողի ներգրավման միասնական էլեկտրոնային հարթակը ստեղծվել և տնօրինվում է Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության կողմից:
ԵԱՏՄ մասին պայմանագրի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության անդամ–երկրների քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները աշխատանքային գործունեության ողջ ընթացքում ազատվում են Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային գործունեություն իրականացնելու համար աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից։

Փնտրո՞ւմ եք աշխատանք ՀՀ-ում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պատրաստ է օգնել ՀՀ տեղափոխված օտարերկրացիներին աշխատանք գտնելու հարցում: Անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրականը (CV, Resume) itjobinarmenia@hti.am էլեկտրոնային հասցեին՝ նամակում պարտադիր նշելով՝ ինչ աշխատանք եք փնտրում (ոլորտ, մասնագիտություն):