Министерство высокотехнологической промышленности РА
Министерство Высокотехнологической
Промышленности Республики Армения

600 աշխատատեղ, միջոցառումների, կոնֆերանսների սրահներ, պրոֆեսիոնալ գրադարան՝ 10 000 գրքային ֆոնդով. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Ռենդերֆորեսթ» ընկերություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ օգոստոսի 2-ին այցելել է «Ռենդերֆորեսթ» ընկերություն, որն ավտոմատացված դիզայնի և տեսանյութերի ստեղծման առցանց հարթակ է: Այն առաջարկում է թվային բովանդակություն ստեղծելու գործիքների փաթեթ՝ ներառյալ տեսանյութեր, անիմացիաներ, վեբ կայքեր, տարբերանշաններ, մակետներ, սոցիալական մեդիայի գրաֆիկներ, սահիկաշարեր և այլն։ Հարթակն ունի ավելի քան 20 միլիոն օգտատեր ամբողջ աշխարհից։

Չնայած ընկերությունը հիմնադրվել է Երևանում 2013 թվականին, 2024 թվականին բացվել է ընկերության նոր գրասենյակը` «Վուդս» կենտրոնում, այս անգամ ևս՝ ոչ ստանդարտ մտահղացումներով ու լուծումներով։ Նոր գրասենյակը ունի 600 աշխատատեղ, միջոցառումների և կոնֆերանսների սրահներ։ Ունի նաև նորարարական կրթական կենտրոն տարեկան 2000 ուսանողի համար կրթական ծրագրեր իրականացնելու հնարավորությամբ, ինչպես նաև պրոֆեսիոնալ գրադարան՝ 10 000 գրքային ֆոնդով։  

«Վուդս» կենտրոնի տնօրեն Արթուր Սաֆարյանը նախարարին ներկայացնելով ընկերության անցած ուղին և ներկա գործունեությունը՝ ծանոթացրել է կենտրոնի բազմաֆունկցիոնալ հնարավորություններին, իրականացվող ծրագրերին, անդրադարձ է եղել նաև ընկերության կրթական կենտրոնին՝ Արդի Ակադեմիային։

Հանդիպմանը խոսվել է համագործակցության մի շարք հնարավորություններից, այդ համատեքստում՝ պետություն֊մասնավոր կապից: Նախարարը ներկայացրել է ոլորտի աջակցության վերաբերյալ նախարարության գործուն քայլերն ու դրանցից բխող հնարավորությունները, իրականացվող ծրագրերն ու առաջիկա պլանները: 

«Ռենդերֆորեսթ»-ի պրոդուկտն ամբողջովին նախագծվել և ստեղծվել է Հայաստանում։ Ընկերության կապիտալը ևս ամբողջությամբ հայկական է։ Հատկանշական է, որ ընկերության արտադրանքի  ավելի քան 97 տոկոսը արտահանվում է՝ Հայաստանը ներկայացնելով որպես բարձր տեխնոլոգիական ոլորտի խոշոր արտահանող երկիր։ «Ռենդերֆորեսթ»-ի հաճախորդներից են ԱՄՆ կառավարության մարմինները, «Ջեներալ էլեկտրոնիքս»-ը, «Վոդաֆոն»-ը, «Քենոն»-ը և այլն։ 2015 թվականին բացվել է նաև կազմակերպության առաջին գրասենյակը Գյումրիում։ Ընկերությունը ՀՀ խոշոր հարկատու է, որտեղ աշխատում է ավելի քան 80 մասնագետ։

Похожие сообщения