Մխիթար Հայրապետյանը հետևել է ԶՈՒ հատուկ նշանակության ուժերի զորավարժությանը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ հունիսի 3-ին ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում հետևել է ԶՈՒ հատուկ նշանակության ուժերի մարտական հրաձգությամբ մարտավարամասնագիտական զորավարժությանը։
Զորավարժությանը ներգրավված հատուկ նշանակության ուժերը, հրետանային, ռեակտիվ-հրետանային, ականանետային, հակատանկային, բանակային ավիացիայի, հակաօդային պաշտպանության, ԱԹՍ և ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումներն իրականացրել են տարաբնույթ միջոցառումներ, խաղարկվել են հատուկ գործողությունների, պաշտպանողական, հակահարձակողական և հակադիվերսիոն պայքարի սցենարներ։
Զորավարժությանն ակտիվ մասնակցել են հայրենական մի շարք ռազմարդյունաբերական ընկերություններ՝ ներկայացնելով ժամանակակից միջոցներ, որոնք անցել են փորձարկումներ և համալրել ԶՈՒ զինանոցը: