«Գեոկոսմոս» փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2017թ. նոյեմբերի 16-ին՝ ՀՀ կառավարության N 1478-Ա որոշմամբ։
«Գեոկոսմոս»-ը միակ բաժնետերը Հայաստանի Հանրապետությունն է։
ՀՀ կառավարության 2022թ. մարտի 10-ի N 294-Ա որոշմամբ ընկերության բաժնետոմսերի կառավարումը լիազորվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հոկտեմբերի 21-ին «Գեոկոսմոս» ՓԲԸ-ին տրամադրել է տիեզերական գործունեություն իրականացնելու համար առաջին լիցենզիան:
«Գեոկոսմոս» ընկերությունը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ հիմնական տեսակներով.
- Երկրի հեռահար զոնդավորման միջոցով ուղիղ հեռարձակմամբ տիեզերա-լուսանկարների ստացում ինչպես սեփական ընդունիչ կայանի միջոցով, այնպես էլ այլ պետությունների ընդունիչ կայանների միջոցով,
- նոր և արխիվային տիեզերալուսանկարների ստացում և տրամադրում,
- տիեզերալուսանկարների հիման վրա թվային քարտեզների ստեղծում և թարմացում,
- գյուղատնտեսության, էկոլոգիայի և բնապահպանության, քաղաքաշինության, հողօգտագործման և տարածքների կառավարման, կադաստրի, ջրային տնտեսության, արտակարգ իրավիճակների մշտադիտարկման, էներգետիկայի, երկրաբանության և գեոդեզիայի, անտառային տնտեսության, տրանսպորտային ենթակառուցվածքների, թվային քարտեզագրության և այլ բնագավառների ապահովում՝ Երկրի հեռահար զոնդավորման միջոցով ստացված տիեզերալուսանկարներով,
- թվային քարտեզների նախապատրաստում տպագրության,
- ֆոտոգրամետրիկական աշխատանքներ,
- աէրոֆոտոլուսանկարահանման աշխատանքներ,
- մեծ տարածքների պատկերների խճանկարների, ֆոտոպլանների և օրտո-ֆոտոպլանների պատրաստում,
- ռելիեֆի և տեղանքի թվային մոդելի ստեղծում,
- տիեզերալուսանկարների հիման վրա մասշտաբային բոլոր տեսակի թվային քարտեզների և պլանների թարմացում և պատրաստում,
- գիտահետազոտական աշխատանքների կատարում:
«Գեոկոսմոս» ՓԲԸ-ն ունի համագործակցության լայն շրջանակ։ Այսօր արդեն համագործակցում է տիեզերական ոլորտի գործունեություն իրականացնող ընկերությունների հետ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Չինաստանից, և այլ երկրներից:
«Գեոկոսմոս» ՓԲ ընկերությունն ակտիվ մասնակցություն ունի տիեզերական ոլորտում ԵԱՏՄ (ЕврАзЭС) շրջանակներում իրականացվող ԳՀ և ԳՀՓԿ աշխատանքներին (НИР и НИОКР):
Գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող՝ Բաբկեն Տեր Գրիգորյան
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան,Կոմիտասի պող. 35/2 շենք
Հեռախոս՝ +374 (12) 58-22-58
Էլ.փոստ՝