Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ի՞նչ է եկամտային հարկի մինչև 95 տոկոսի չափով պետական աջակցությունը

Աջակցության նպատակն է՝

  • մեղմել ԱՄՆ դոլարի և Եվրոյի արժեզրկման պատճառով ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կրած վնասնեը,
  • պահպանել առկա աշխատատեղերը:

Ի՞նչ կստանան կազմակերպություններն ու անհատ ձեռներեցները

  • կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը կստանան մեկանգամյա նպատակային պետական աջակցություն՝ եկամտային հարկի մինչև 95 տոկոսի չափով,
  • աջակցությունը կտրամադրվի 2022 թ. հունիսի 1-ից 2022 թ. հոկտեմբերի 1-ն ընկած բազային ժամանակահատվածի համար:

Ո՞վ կարող է դիմել

Դիմել կարող եք, եթե՝

  • ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով վճարել եք ավելացված արժեքի հարկը,
  • Ձեր ամբողջ գործունեությունից ստացվող եկամուտների (իրացման շրջանառության) 80 և ավելի տոկոսը ստացվել է գործունեության հետևյալ տեսակներից՝
    • համակարգչային ծրագրերի հրատարակություն (J58.2),
    • ծրագրային ապահովման մշակում (J62.01),
    • խորհրդատվական գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում (J63.02),
    • համակարգչային համակարգերի կառավարման գործունեություն (J62.03),
    • տվյալների մշակում, ցանցում տեղեկատվության տեղաբաշխում և հարակից գործունեություն (J63.11),
    • վեբ պորտալների հետ կապված գործողություններ (J63.12),
  • ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող Ձեր գործարքների արժեքը կազմել է իրականացվող իրացման շրջանառության առնվազն 70 %-ը,
  • հաշվետու ժամանակահատվածի և վճարման նախորդ ամսվա եկամտային հարկի հաշվարկներում եկամուտ ստացած աշխատակիցների մասով ամեն ամսվա հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների համագումարը մայիսին տրված եկամտային հարկի հաշվետվության ֆոնդի 80%-ից պակաս չէ,
  • դիմում ներկայացնելու նախորդ օրվա դրությամբ չկա 100 հազ. դրամից ավելի՝ հարկային մարմնի վերահսկման եկամուտների գծով պարտավորություն, բացի նրանցից, որոնք պետք է ամբողջությամբ կատարված լինեն:

Դիմում ներկայացնելու վերջնաժամկետը 2023թ. փետրվարի 1-ն է:

Ինչպե՞ս դիմել

Անհրաժեշտ է ներկայացնել՝

Լրացված ձևանմուշներն էլեկտրոնային վավերացմամբ ուղարկեք՝

Տարբերակ 1. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պաշտոնական Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ․ փոստին,

Տարբերակ 2. e-request.am հարթակում.

  • ընտրե՛ք «իրավաբանական անձ» դաշտը,
  • դիմումն ուղղեք ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն,
  • վավերացրե՛ք էլեկտրոնային ստորագրությամբ:

Տարբերակ 3. առձեռն.

  • տպե՛ք լրացված ձևանմուշները և ներկայացրե՛ք նախարարություն (անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով՝ անձնագիր կամ նույնականացման քարտ, նախարարության հասցեն է. Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3/3, հղում քարտեզին),
  • հետևե՛ք ընդունարանի անձնակազմի ցուցումներին:

Հետագա քայլերը

Նախարարությունը փաստաթղթերը ստանալուց հետո՝

  • երեք աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ ՊԵԿ-ից փոխհամաձայնեցված կարգով ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն,
  • սահմանված պայմանները բավարարելու դեպքում գանձապետարան է ներկայացնում վճարման հանձնարարական՝ նշելով շահառուի անվանումը, ՀՎՀՀ-ն. հաշվի համարը և աջակցության գումարի չափը,
  • աջակցության գումարները շահառուին փոխանցում է դիմումի ներկայացման օրվան հաջորդող 4 ամսվա ընթացքում՝ 4 հավասար մասով, ամեն շահառուին առավելագույնը 400 մլն (չորս հարյուր միլիոն) դրամ:

Իրավական տեղեկատվություն

Ավելի մանրամասն կարդացե՛ք