21/02/2022թ.դրությամբ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առկա թափուր աշխատատեղերի ցանկ
Narine Yeranosyan2022-08-30T07:33:24+04:00Ներբեռնեք ցուցակն այստեղ
Ներբեռնեք ցուցակն այստեղ
Ի՞նչ է ռադիոհաճախականության սարքավորումների ներմուծման լիցենզիան Ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող և Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա սարքերի ներմուծման լիցենզիա է: Ո՞վ կարող է դիմել ռադիոհաճախականության սարքավորումների ներմուծման լիցենզիա ստանալու Արտաքին առևտրի գործունեության մասնակից հայտատուները՝ համաձայն 2017 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 1425-Ն հրամանի: Ինչպե՞ս դիմել Դիմում հայտը լրացրեք այստեղ՝ մուտք գործելով «Ռադիոհաճախականության սարքավորումների ներմուծման արտոնագիր» բաժին: Դիմումի հետագա ընթացքը Լիցենզիաները տրամադրվում են բացառապես էլեկտրոնային եղանակով՝ համաձայն 2017 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 1425-Ն հրամանի հավելված 1-ի 12-րդ կետի: Մերժվում են՝ համաձայն նույն հավելվածի 19-րդ կետի: Դիմումի [...]
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը սկսում է «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» 2022 ծրագրով տեխնոլոգիական 5 ուղղություններով դասընթացներին մասնակցության հայտերի ընդունման գործընթացը: Հայտարարված մրցույթների ամփոփման արդյունքներով ընտրվել են դասընթացների կազմակերպման և անցկացման համար լավագույն ծրագիրը ներկայացրած կրթական հաստատությունները: Դասընթացներն իրականացվելու են համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը՝ հիմք ընդունելով մասնակցի ավարտական քննության միավորը (Երևանում դասընթացի արժեքի 30%-70%-ը, ՀՀ մարզերում և ԱՀ-ում դասընթացի արժեքի 40%-80%-ը): Արցախյան պատերազմների մասնակիցների համար, ովքեր կհաղթահարեն ընդունելության փուլը, դասընթացները կլինեն անվճար: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի ողջ տարածքում իրականացնել ոլորտի 900 միջին և բարձր մակարդակի մասնագետների ուսուցման և վերապատրաստման դասընթացներ: Մասնակիցները ուսումնառության ընթացքում հնարավորություն կունենան [...]
Նախագծի նպատակը Դրամաշնորհը նպատակ ունի աջակցել տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված բեկումնային գաղափարների իրականացմանը, նոր լուծումների բացահայտմանը, նորարարության զարգացմանը և առևտրայնացման գործընթացներին՝ խթանելով համագործակցությունը հետազոտական խմբերի և կենտրոնների միջև։Նախագծի նկարագրությունը«Գաղափարից մինչև Բիզնես» դրամաշնորհային մրցույթը հայտարարում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:Դրամաշնորհային գումարը յուրաքանչյուր նախաձեռնության համար կազմում է 2.500.000 ՀՀ դրամ։Բացի հաղթող թիմերին տրամադրվող ուղղակի ֆինանսավորումից, գործունեության ծավալման ընթացքում նրանք կստանան նաև մասնագիտական խորհրդատվություն։ Ներկայացվող ծրագրի առավելագույն տևողությունը 12 ամիս է:Թիրախային խմբերը Արհեստական բանականության, տվյալագիտության, կիբեռանվտանգության, ռոբոտաշինության, նանոտեխնոլոգիաների և այլ ոլորտում գործունեություն ծավալող խմբերը, ընկերությունները և կազմակեպությունները, որոնց ղեկավարները պետք է լինեն 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիներ: Առկայության դեպքում՝ անհրաժեշտ է ներկայացնել նախկինում ստացած դրամաշնորհների [...]
Նախագծի նպատակը Հայ երիտասարդներին հնարավորություն է տրվում ուսանել Սիլիկոնյան հովտում և ձեռք բերած գիտելիքն ու փորձառությունը կիսել ՀՀ ուսանողների և ձեռնարկատերերի հետ: Նախագծի նկարագրությունը Պետական կրթաթոշակ որն առաջին անգամ տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Դասընթացները կտևեն 7 շաբաթ, կանցկացվեն Դրեյփերի համալսարանում: Այն իր ընտրյալ ուսանողների ու համաշխարհային համբավ ունեցող ձեռնարկատեր-դասախոսների շնորհիվ անվանում են նաև Հերոսների համալսարան։ Իլոն Մասկից (Tesla, Inc.) մինչև Թիմ Վեսթերգրեն (Pandora Media Inc.), AirBnB-ի առաջնորդներից մինչև YouTube-ի հիմնադիրներ իրենց կրտսեր գործընկերներին կներկայացնեն գաղափարից արտադրանք տանող ամենաարդյունավետ ճանապարհը՝ կիսվելով իրենց փորձով ու հաջողության բանաձևով։ Ծրագրի նախաձեռնող և ընտրված հայ ձեռներեցների ուսման հետ կապված բոլոր ծախսերը հոգացող կողմը ՀՀ բարձր [...]
Հուլիսի 4-ին տեղի է ունեցել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոն։Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀԱՊՀ խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հոգաբարձուներ, բուհի բարերարներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմը, շրջանավարտներ ու ծնողներ:Վարչապետը Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին հիշարժան օրվա առթիվ և նշել, որ ՀՀ կառավարությունը հռչակել է Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու ուղեգիծը և Ազգային պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ամենակարևոր առաքելությունն է՝ հաղթահարել այն պոտենցիալ վախերը, որ կարող են դեռ գոյություն ունենալ տեխնոլոգիաների նկատմամբ.«Տեխնոլոգիաների այս ժամանակաշրջանում մենք տեսնում ենք անսպասելի միտումներ, երբ տեխնոլոգիայի դարում մարդը փորձում է ավելի ու ավելի մոտիկ լինել բնությանը, [...]
Հայաստանի Հանրապետություն,
Երևան 0010,
Վազգեն Սարգսյան 3/3
Կայքը համապատասխանում է Հայաստանի թվային ծառայությունների նախագծման ստանդարտներին:
2022 Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն