Նախարար Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է «ՏՏ ոլորտի ապագան․ պետություն-մասնավոր երկխոսություն» խորագրով կլոր-սեղան քննարկմանը
Tigran Khachatryan2023-11-20T11:44:24+00:00ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նոյեմբերի 18-ին մասնակցել է «ՏՏ ոլորտի ապագան․ պետություն-մասնավոր երկխոսություն» խորագրով կլոր-սեղան քննարկմանը, որը վերաբերում էր «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագծին և հարակից օրենքների նախագծերին։ Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը, Ֆինանսների նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնյաներ, ՏՏ առաջատար ընկերությունների և փորձագիտական հանրույթի ներկայացուցիչներ։ Նախարարը ողջունել է միջոցառման մասնակիցներին, խոսել ՏՏ ոլորտի նոր օրենսդրության շուրջ պետություն-մասնավոր երկխոսության կարևորության մասին։ Նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը ներկայացրել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագծի առանցքային [...]