ՀՀ զինանշան

Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարություն

Պաշտոնական

Ռոբերտ Խաչատրյանն աշխատանքային այցով եղել է Գյումրիում

2023-03-23T09:28:34+00:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը աշխատանքային այց է կատարել Գյումրի։ Նախարարի առաջին կանգառը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում էր։ Ռոբերտ Խաչատրյանը շրջայց է կատարել տեխնոկենտրոնի ճարտարագիտության և մուլտիմեդիայի լաբորատորիաներով, համակարգչային լսարաններով, ծանոթացել է կենտրոնի ընթացիկ և առաջիկա ծրագրերին: Այցի շրջանակներում՝ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանն էլ կենտրոնի սաներին է ներկայացրել նախարարության կողմից իրականացվող դրամաշնորհային և տեխնոլոգիական կրթության ծրագրերը, կոչ արել մասնակցել դրանց, զարգացնել մասնագիտական հմտությունները և հաջողությունների հասնել։ Հաջորդիվ՝ Ռոբերտ Խաչատրյանն այցելել է «Սինոփսիս» ընկերության Գյումրու մասնաճյուղ և ծրագրային ապահովման մշակմամբ զբաղվող Digital Pomegranate ընկերություն։ Նախարարին են ներկայացվել ընկերության գործունեության առանձնահատկությունները, ձեռքբերումները, նաև՝ խնդիրները։ Նշվել է, որ կարևորագույն հարցերից մեկը որակյալ [...]

Ռոբերտ Խաչատրյանն աշխատանքային այցով եղել է Գյումրիում2023-03-23T09:28:34+00:00

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը և Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն քննարկել են ոլորտային համագործակցության հարցերի լայն շրջանակ

2023-03-17T09:27:55+00:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մարտի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Շնորհավորելով դեսպանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նախարար Ռոբերտ Խաչատրյանը համոզմունք է հայտնել, որ Գիորգի Շարվաշիձեն իր արդյունավետ աշխատանքով կնպաստի երկու երկրների միջև տեխնոլոգիական ոլորտի համագործակցության զարգացմանը: Անդրադառնալով նախարարության կողմից իրականացվող գործունեությանն ու ծրագրերին՝ Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ այն երկկողմ օրակարգի հնարավորություն է ընձեռնում ոլորտային մի շարք ուղղություններով գործակցության ընդլայնման համար: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Գիորգի Շարվաշիձեն ներկայացրել է Վրաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացումները, նշել, որ այն համակարգում է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը և հույս հայտնել, որ երկու երկրների ոլորտային [...]

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը և Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն քննարկել են ոլորտային համագործակցության հարցերի լայն շրջանակ2023-03-17T09:27:55+00:00

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը ելույթ է ունեցել Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովին (WSIS 2023)

2023-03-15T14:19:33+00:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մարտի 14-ին հեռավար մասնակցել և ելույթ է ունեցել Ժնևում կայացած Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովին (WSIS 2023)։ Գագաթնաժողովի այս տարվա թեման էր «WSIS գործունեության ուղղություններ՝ վերականգնման բարելավման և ԿԶՆ-ների ձեռքբերումների արագացման համար»: Նախարար Ռոբերտ Խաչատրյանն իր ելույթում ողջունել է գագաթնաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին ու նշել. «Մենք կարևորում ենք միջազգային և տարածաշրջանային համագործակցության դերը՝ միտված արագ զարգացող և փոփոխվող աշխարհում ամենօրյա մարտահրավերները հաղթահարելուն: Մի շարք ոլորտներում մենք բախվում ենք նմանատիպ խնդիրների, ինչը պահանջում է շարունակական երկխոսություն՝ ընդհանուր լուծումներ գտնելու համար։ Այս համատեքստում ՄԱԿ-ի և նրա տարբեր գործակալությունների, ինչպես նաև Հեռահաղորդակցության միջազգային միության հետ համագործակցությունը զգալիորեն օգնում [...]

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը ելույթ է ունեցել Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովին (WSIS 2023)2023-03-15T14:19:33+00:00

Նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է  Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին

2023-03-15T14:01:00+00:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մարտի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Կողմերը ողջունել են միմյանց, անդրադարձել բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա գործակցությանը, ոլորտային նախարարությունների և ընկերությունների միջև աշխատանքային հանդիպումների, համատեղ ծրագրերի իրականացման կարևորությանը։ Նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդգծել է, որ տեխնոլոգիական ոլորտում երկու երկրների միջև շատ դինամիկ հարաբերություններ են ձևավորվել, որոնք զարգացման և ընդլայնման մեծ ներուժ ունեն։ Դեսպան Բոլատ Իմանբաևն իր հերթին՝ կարևորելով Հայաստանի և Ղազախստանի միջև տեխնոլոգիական ոլորտի գործակցության զարգացումը, պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում նպաստել հետագա արդյունավետ համագործակցությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են թվայնացման, տեխնոլոգիական կրթության, տիեզերական տեխնոլոգիաների, մի շարք այլ ուղղություններով [...]

Նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է  Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին2023-03-15T14:01:00+00:00

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է «Ներդրողի օր ՏՏ ոլորտի համար» միջոցառմանը

2023-03-13T11:36:20+00:00

«ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական համաժողովի շրջանակում մարտի 11-ին կայացել է «Ներդրողի օր ՏՏ ոլորտի համար» միջոցառումը, որը կազմակերպվել էր «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հայաստանի գործարար միջավայրի բարելավում» ծրագրի աջակցությամբ։ Միջոցառմանը բացման խոսքով ելույթ են ունեցել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղեկալ Հակոբ Արշակյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, «Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը: Բանախոսներն իրենց ելույթներում կարևորել են պետություն-մասնավոր հատված արդյունավետ և շարունակական երկխոսության ապահովումը՝ ի նպաստ Հայաստանի բիզնես միջավայրի բարելավման և կատարելագործման, անդրադարձել են ոլորտի խնդիրներին և նախանշել դրանց լուծման ուղիները: ՀՀ փոխվարչապետ [...]

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է «Ներդրողի օր ՏՏ ոլորտի համար» միջոցառմանը2023-03-13T11:36:20+00:00

ՀՀ կառավարությունը և SADA-ն  համատեղում են ջանքերը՝ կրթական համակարգի թվայնացման զարգացման համար

2023-03-13T08:57:49+00:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Էկոնոմիկայի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների և պրոֆեսիոնալ ծառայությունների համաշխարհային առաջատար SADA-ի միջև «ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական համաժողովի շրջանակում մարտի 10-ին ստորագրվել է Համագործակցության հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և SADA ընկերության նախագահ, գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը: Համագործակցության հուշագրի համաձայն, Հայաստանի պետական մարմինները և Google Cloud-ի առաջատար գործընկեր SADA-ն կհամատեղեն ջանքերը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կրթության հավասար հնարավորությունների, կրթական համակարգի թվայնացման զարգացման համար Google Workspace for Education Fundamentals ծառայությունների և գործիքակազմի ներդրման ուղղությամբ: SADA-ն ՀՀ կրթական համակարգում կապահովի նաև Google [...]

ՀՀ կառավարությունը և SADA-ն  համատեղում են ջանքերը՝ կրթական համակարգի թվայնացման զարգացման համար2023-03-13T08:57:49+00:00

Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է GSMA-ի նախարարական համաժողովին

2023-03-06T06:06:14+00:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը փետրվարի 27-ից մարտի 1-ը Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում մասնակցել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2023» (Mobile World Congress 2023) միջոցառմանը։ Համաժողովի շրջանակներում Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է նախարարական համաժողովին (GSMA Ministerial Programme), որի ընթացքում մասնակից պետությունների ոլորտային գերատեսչությունների ղեկավարները քննարկել են թվային ներառականության և կապի անխափանության հետ կապված հարցեր: Տարբեր քննարկումների ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի ոլորտային հաջողությունները, զարգացման հիմնական ուղղություններն ու հեռանկարները, մի շարք հանդիպումներ ունեցել պետությունների պատվիրակությունների ղեկավարների հետ։ «Բջջային կապի գլոբալ համակարգ» (GSMA) կազմակերպության Եվրոպայի, Ռուսաստանի, ԱՊՀ տարածաշրջանի քաղաքականության և կարգավորումների հարցերով փոխնախագահ Դանիել Պատակիի հետ հանդիպման ընթացքում Ռոբերտ Խաչատրյանն ընդգծել է «Բջջային [...]

Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է GSMA-ի նախարարական համաժողովին2023-03-06T06:06:14+00:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Ամազոն Վեբ Սերվիսը (Amazon Web Services (AWS)) Փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

2023-03-03T13:01:54+00:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Ամազոն Վեբ Սերվիսը (Amazon Web Services (AWS)) Փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ նպատակ ունենալով արդիականացնելու պետության տեխնոլոգիական ենթակառուցվածքը և արագացնելու ամպային ծառայությունների ներդրումը Հայաստանի պետական և մասնավոր հատվածներում։ Փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են AWS-ի գլոբալ հանրային հատվածի փոխնախագահ Մաքս Փեթերսոնը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար, ներկայիս ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Ամպային հաշվողականության համաշխարհային առաջատար AWS-ի հետ գործակցությունը բացառիկ հնարավորություն է՝ առաջ մղելու Հայաստանի արդիականացումն ու թվային փոխակերպումը, որն ազգային օրակարգի անբաժանելի մասն է, ամրապնդելու Հայաստանի դիրքը՝ որպես տարածաշրջանային առաջատար տեխնոլոգիական կենտրոն: Փոխըմբռնման հուշագիրն ամբողջությամբ նպաստում և աջակցում է ամպային քաղաքականության առաջնահերթությունների զարգացմանը, մշակմանն ու ընդունմանը՝ [...]

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Ամազոն Վեբ Սերվիսը (Amazon Web Services (AWS)) Փոխըմբռնման հուշագիր են ստորագրել2023-03-03T13:01:54+00:00

Նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը մասնակցել է Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովին

2023-02-27T11:43:30+00:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը փետրվարի 24-ին Փարիզում մասնակցել է Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովին: Միջոցառման ընթացքում կազմակերպված «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն» խորագրով թեմատիկ կլոր սեղան-քննարկման շրջանակներում Դավիթ Սահակյանը հանդես է եկել որպես բանախոս՝ ներկայացնելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեությունը: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտային ընկերություններին տրամադրվող արտոնություններին, ստարտափների ներդրումների խթանման համար ազգային վենչուրային ֆոնդի ստեղծման գործընթացին, էկոհամակարգի բարելավման նպատակով ինկուբատորների և աքսելերատորների հետ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համագործակցության ձևաչափին, բուհ-մասնավոր համագործակցության շրջանակներում մասնագետների ուսուցման և վերապատրաստման աշխատանքներին, առաջիկայում ՀՀ-ում կայանալիք ոլորտային միջոցառումներին և ցուցահանդեսներին։ Գագաթնաժողովի շրջանակներում մասնակից ֆրանսիական մի շարք ընկերություններին, որոնք ցանկանում են [...]

Նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը մասնակցել է Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովին2023-02-27T11:43:30+00:00

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը և Եգիպտոսի ռազմական արտադրության պետնախարարը քննարկել են ոլորտային համագործակցության հեռանկարները

2023-02-23T11:13:26+00:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը ԱՄԷ կատարած այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Եգիպտոսի ռազմական արտադրության պետնախարար Մոհամեդ Սալահ էլ Դին Մուստաֆայի հետ: Նախարարները կարևորել են Հայաստանի և Եգիպտոսի միջև առկա հարաբերությունները՝ հիմնված հայ և եգիպտացի ժողովուրդների պատմական, մշակութային, քաղաքակրթական կապերի և բարեկամության վրա, անդրադարձել են ռազմաարդյունաբերության և ռազմատեխնիկական ոլորտներում առկա համագործակցությանն ու  հեռանկարներին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև դեկտեմբերի 4–7-ը Կահիրեում կայանալիք Եգիպտոսի ​​ «EDEX 2023» պաշտպանական ցուցահանդեսի մանրամասները, մտքեր փոխանակել ռազմաարդյունաբերության ոլորտում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունների շուրջ։

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը և Եգիպտոսի ռազմական արտադրության պետնախարարը քննարկել են ոլորտային համագործակցության հեռանկարները2023-02-23T11:13:26+00:00