ՀՀ զինանշան

Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարություն

Նորություն

Երևանում տեղի է ունեցել Փոստային կապի հանձնաժողովի և Փոստային կապի օպերատորների խորհրդի համատեղ նիստը

2023-08-17T11:44:10+00:00

Օգոստոսի 8-ին Երևանում տեղի է ունեցել Կապի տարածաշրջանային համագործակցության Փոստային կապի հանձնաժողովի, Փոստային կապի օպերատորների խորհրդի և նրանց աշխատանքային խմբերի 55/44-րդ համատեղ նիստը, որը վարել է Կապի տարածաշրջանային համագործակցության գործադիր կոմիտեի գլխավոր տնօրեն Նուրուդին Մուխիտդինովը: Նիստի մասնակիցներին ողջունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը՝ նշելով, որ միջոցառման անցկացումը Երևանում մեծ պատիվ է Հայաստանի համար: Նախարարի տեղակալն ընդգծել է, որ փոստը եղել է, կա և մնում է մարդկանց իրար կապող և միավորող օղակ, քանի որ այն ոչ միայն իրականացնում է կարևոր ապրանքների և տեղեկությունների առաքում, այլև ապահովում է հանձնառությունը բոլոր երկրների միջև միջազգային փոստային փոխանակմանը, իսկ անցկացվող միջոցառումները [...]

Երևանում տեղի է ունեցել Փոստային կապի հանձնաժողովի և Փոստային կապի օպերատորների խորհրդի համատեղ նիստը2023-08-17T11:44:10+00:00

Նախարարը ՀՀ-ում ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ընդլայման հնարավորությունները

2023-09-13T13:16:13+00:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը օգոստոսի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային: Նախարարը ողջունել է դեսպանին, ներկայացրել նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, անդրադարձել երկու երկրների միջև արդեն իսկ ձևավորված գործակցությանը և հույս հայտնել, որ առաջիկայում այն առավել արդյունավետ կդառնա՝ ընդգրկելով համագործակցության առավել լայն շրջանակներ։ Դեսպան Նարիման Ալ-Մուլլան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ ԱՄԷ-ն կարևորում է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնումը բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ հատկապես թվայնացման, կիբեռանվտանգության, տիեզերական տեխնոլոգիաների ուղղություններով։ Դեսպանը նախարարին է փոխանցել նաև ԱՄԷ պաշտպանության հարցերով պետնախարար Մուհամմադ Ահմադ Ալ-Բաուարդի Ալ-Ֆալասի հրավերը՝ մասնակցելու «Դուբայ [...]

Նախարարը ՀՀ-ում ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ընդլայման հնարավորությունները2023-09-13T13:16:13+00:00

Նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է Հունգարիայի դեսպանին

2023-08-11T12:04:42+00:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը օգոստոսի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունգարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոյին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և Հունգարիայի դեսպանատան առաջին քարտուղար Զոլտան Հեգին: Ողջունելով դեսպանին՝ Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է ԲՏԱ նախարարության կողմից իրականացվող աշխատանքներն ու ծրագրերը, մասնավորապես անդրադարձել է «Ինժեներական քաղաք» ծրագրին, Ազգային վենչուրային հիմնադրամին, ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, տիեզերական գործունեության և թվայնացման ոլորտում տարվող աշխատանքներին: Նախարարը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև վերահաստատվող համագործակցությունը կարող է զարգանալ բարձր տեխնոլոգիական մի շարք ուղղություններով: Հունգարիայի Հանրապետության դեսպան Աննա Մարիա Շիկոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ներկայացրել իրենց [...]

Նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է Հունգարիայի դեսպանին2023-08-11T12:04:42+00:00

Նախարար Ռոբերտ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը «Հատուկ կապ»-ի ստեղծման 84-րդ տարեդարձի կապակցությամբ

2023-08-11T11:43:26+00:00

«Հատուկ կապ» ընկերության հարգելի՛ աշխատակիցներ, Սրտանց շնորհավորում եմ «Հատուկ կապ» ընկերության ստեղծման 84-րդ տարեդարձի կապակցությամբ: Ձեր աշխատանքը պատմական արմատներ ունի՝ 84 տարվա պատմություն: Այս տարիների ընթացքում ընկերության անձնակազմը մեծ նվիրումով, բարձր պատասխանատվությամբ ու պրոֆեսիոնալիզմով հաջողությամբ իրականացրել է վստահված չափազանց կարևոր աշխատանքը՝ գործնականում բազմիցս ապացուցելով, որ պատրաստ է ստանձնել ցանկացած բարդության առաջադրանքներ և պատվով կատարել դրանք։ «Հատուկ կապ» ընկերությունը եզակի նշանակության կառույց է և միակն է մեր երկրում, որը հատուկ առաքումների միջպետական փոխադրումներ է կատարում։ Ձեր կողմից իրականացվող  աշխատանքն այն կարևորագույն օղակներից է, որն ապահովում է պետական նշանակության լրջագույն խնդիրներ՝ պետական հույժ գաղտնի, հատուկ փաստաթղթերի ապահով տեղափոխում։ Համոզված եմ, որ «Հատուկ կապը» [...]

Նախարար Ռոբերտ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը «Հատուկ կապ»-ի ստեղծման 84-րդ տարեդարձի կապակցությամբ2023-08-11T11:43:26+00:00

«Սևան ստարտափ սամիթ 2023»-ին մասնակցել է 110 ստարտափ աշխարհի 30 երկրներից

2023-08-11T11:20:05+00:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այցելել է հուլիսի 23-29-ը Սևանա լճի ափին՝ Դարանակ գյուղի հարակից ափամերձ տարածքում անցկացված «Սևան ստարտափ սամիթ 2023» միջոցառման մասնակիցներին: Պաշտոնյաները շրջել են տաղավարներով և ծանոթացել ամենամյա վրանային ոչ պաշտոնական բիզնես ֆորումի ընթացքին: «Սևան ստարտափ սամիթը» տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառումներից է, որին ամեն տարի մասնակցում են մեծ թվով կազմակերպություններ: Այս տարի միջոցառմանը մասնակցել է 110 ստարտափ աշխարհի 30 երկրներից, ընդ որում՝ մասնակցության համար դիմել էին ավելի քան 470 հայաստանյան և միջազգային ստարտափներ: Բացօթյա ճամբարի վրա հիմնված բիզնես ֆորումի 7 օրերը հագեցած են եղել պանելային քննարկումներով, սեմինարներով, խարույկի շուրջ բանակցություններով, ժամանցային [...]

«Սևան ստարտափ սամիթ 2023»-ին մասնակցել է 110 ստարտափ աշխարհի 30 երկրներից2023-08-11T11:20:05+00:00

Նախարար Ռոբերտ Խաչատրյանն այցելել է ՄԱԶԾ ԿԶՆ նորարարական կենտրոն

2023-08-11T10:37:10+00:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հուլիսի 28-ին այցելել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Հայաստանի ԿԶՆ ազգային նորարարական կենտրոն, հանդիպում ունեցել կենտրոնի ղեկավար կազմի հետ: Հանդիպմանը ներկա են եղել ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՄԱԶԾ նորարարության և ԿԶՆ ֆինանսավորման պորտֆելի ու ԿԶՆ կենտրոնի ղեկավար Տիգրան Ճորոխյանը և ԿԶՆ կենտրոնի աշխատակիցները։ Հանդիպման ընթացքում Տիգրան Ճորոխյանը ներկայացրել է կենտրոնի հիմնական գործառույթների՝ տվյալագիտության, վարքաբանության, դիզայն մտածելակերպի և թվայնացման շրջանակներում իրենց իրականացրած ծրագրերը։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը կարևորել է կենտրոնի գործունեությունը նորարարական նախագծերի, թվայնացման, տվյալագիտության, իրականացվող հետազոտությունների և առաջարկվող լուծումների առումով, որոնք աջակցում են ՀՀ [...]

Նախարար Ռոբերտ Խաչատրյանն այցելել է ՄԱԶԾ ԿԶՆ նորարարական կենտրոն2023-08-11T10:37:10+00:00

Քննարկվել են գերհամակարգչի գործարկման և կիրառման արդյունավետ մոդելները

2023-08-11T08:08:34+00:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում կայացել է հանդիպում-քննարկում՝ արհեստական բանականության գործիքների կիրառման կարիքների գնահատման և ըստ այդ կարիքների՝ տեսաքարտերի (graphics processing unit)  վրա հիմնված գերհամակարգչի կիրառելիության տարբերակների վերաբերյալ։   Ինչպես հայտնի է, Թուլուզի գիտահետազոտական համալսարանի նվիրատվությունը՝ գերհամակարգիչն, արդեն Հայաստանում է։  Քննարկման նպատակն էր լսել հեղինակավոր մասնագետների կարծիքները գերհամակարգչի վերաբերյալ, գնահատել վերջինիս կիրառելիության  կարիքները Հայաստանի տնտեսության և գիտության մեջ։   Հանդիպմանը մասնակցել են Երևանի պետական համալսարանի, ՀՀ գիտության կոմիտեի, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի, ՀԱՊՀ գիտական հետազոտությունների և ինովացիոն մշակումների կենտրոնի, Երևանի ԷՆ հետազոտական լաբորատորիայի, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST), «Սինոփսիս Արմենիա» ընկերության, «Հայ մշակութային և գիտական ​ընկերակցութան» (ASOF), [...]

Քննարկվել են գերհամակարգչի գործարկման և կիրառման արդյունավետ մոդելները2023-08-11T08:08:34+00:00

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի 90-րդ շրջանավարտների ավարտական երեկոյին

2023-08-11T07:37:41+00:00

Հուլիսի 13-ին տեղի է ունեցել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) հոբելյանական՝ 90-րդ շրջանավարտների ավարտական երեկոն։ Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՀԱՊՀ խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հոգաբարձուներ, բուհի բարերարներ, պրոֆեսորներ և դասախոսներ, շրջանավարտներ ու ծնողներ: Շնորհավորելով շրջանավարտներին՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մաղթել է, որպեսզի Պոլիտեխնիկում ստացած գիտելիքներն ու ձևավորած հմտությունները հաջողությամբ կիրառեն մասնագիտական գործունեության ընթացքում։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանն այսօր ունի հիանալի նյութատեխնիկական բազա, որի շնորհիվ տեխնոլոգիական մայր բուհի ուսանողները տիրապետում են մասնագիտական նորագույն հմտություններին, ինչը շատ կարևոր նախադրյալ է այս ոլորտի աշխատաշուկայի համար։ «Ստանալով կրթություն [...]

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի 90-րդ շրջանավարտների ավարտական երեկոյին2023-08-11T07:37:41+00:00

Քննարկվել են ՏՏ ոլորտում հայ-ճապոնական երկկողմ համագործակցության հնարավորությունները

2023-08-11T07:04:51+00:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հուլիսի 11-ին ընդունել է Ճապոնիայի Իձումո քաղաքի պատվիրակությանը, որի կազմում էին Իձումո քաղաքի քաղաքապետարանի, «Monstarlab», «Monstarlab Omnibus», «People Cloud Inc.», «Skylight Consulting Inc.» ընկերությունների ներկայացուցիչները: Ողջունելով պատվիրակության այցը ԲՏԱ նախարարություն՝ Գևորգ Մանթաշյանը նշել է, որ բարձր է գնահատում հայ-ճապոնական բարեկամական կապերի զարգացումը՝ համոզմունք հայտնելով, որ համագործակցության համար նպաստավոր նախադրյալներ կան հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, թվայնացման ոլորտներում։ Հանդիպմանը տեսակապով միացել է նաև Իձումո քաղաքի քաղաքապետ Տոշիյուկի Լիցուկան։ Նա շնորհակալություն է հայտնել Իձումոյի պատվիրակությանն ընդունելու համար և նշել, որ հետաքրքրված են ՏՏ ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությամբ: Հյուրերը ներկայացրել են իրենց ընկերությունների կողմից իրականացվող ծրագրերը, [...]

Քննարկվել են ՏՏ ոլորտում հայ-ճապոնական երկկողմ համագործակցության հնարավորությունները2023-08-11T07:04:51+00:00

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է Եգիպտոսի Ազգային տոնին նվիրված երեկոյին

2023-08-11T06:39:11+00:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հուլիսի 10-ին մասնակցել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ազգային տոնին նվիրված երեկոյին: Ռոբերտ Խաչատրյանն իր ելույթում ՀՀ կառավարության և իր անունից շնորհավորել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա  71-ամյա հոբելյանի կապակցությամբ։ «Հայաստանն անկախությունից ի վեր բարեկամական սերտ հարաբերություններ է հաստատել Եգիպտոսի հետ, որը տարեցտարի վերընթաց զարգացում է ապրել, ընդլայնվել և ամրապնդվել է։ Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել բարեկամ Եգիպտոսի համար կարևոր այս տոնակատարությանը։ Գոհունակությամբ եմ արձանագրում, որ մեր երկկողմ օրակարգն իրապես հագեցած է, և այս տարիներին գրեթե բոլոր ոլորտներում էական առաջընթաց է գրանցվել․ ունեցել ենք բազմաթիվ փոխադարձ այցելություններ, բարձրաստիճան հանդիպումներ, փորձագիտական [...]

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է Եգիպտոսի Ազգային տոնին նվիրված երեկոյին2023-08-11T06:39:11+00:00