ՀՀ զինանշան

Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարություն

Նորություն

Վարչապետն ընդունել է Amazon web services ընկերության տարածաշրջանային երկրների հանրային քաղաքականության գծով ղեկավարին

2023-11-29T13:38:37+00:00

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Amazon Web Services ընկերության տարածաշրջանային երկրների հանրային քաղաքականության գծով ղեկավար Ֆրանկո Սպիչիարելիին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։ Վարչապետը կարևորել է Amazon Web Services ընկերության հետ համագործակցությունը և նշել, որ տեխնոլոգիական ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության համար ունի առաջնահերթ նշանակություն: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Amazon Web Services-ի հետ փոխգործակցությունն ու ակտիվ երկխոսությունը կնպաստի համատեղ ծրագրերի իրականացմանը: Ֆրանկո Սպիչիարելին ընդգծել է Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունն ու հավելել, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ ակտիվ քննարկումների փուլում են: Հանդիպման ընթացքում մասնավորապես անդրադարձ է կատարվել թվայնացման [...]

Վարչապետն ընդունել է Amazon web services ընկերության տարածաշրջանային երկրների հանրային քաղաքականության գծով ղեկավարին2023-11-29T13:38:37+00:00

Երևանում մեկնարկել է «Ճարտարագիտական շաբաթ 2023» միջոցառումը

2023-11-27T04:35:38+00:00

Նոյեմբերի 24-ին Երևանում մեկնարկել է «Հայաստան. ճարտարագիտական շաբաթ 2023» միջոցառումների շարքը, որն այս տարի անցկացվում է «Համատեղելով ճարտարագիտությունը, գիտությունը և արվեստը» խորագրի ներքո։ Միջոցառման բացմանը ներկա էին ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք, ոլորտի ղեկավարներ ու ներկայացուցիչներ։ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ «Ճարտարագիտական շաբաթ»-ը լավ հնարավորություն է շնորհակալություն հայտնելու ինժեներներին՝ ամենօրյա աշխատանքով տարբեր ոլորտների զարգացմանը նպաստելու և մարդկանց կյանքը հեշտացնելու համար: ««Ինժեներական շաբաթ»-ը դարձել է ինժեներների տոնը: Մենք պետք է արձանագրենք, որ ամեն տարի այս միջոցառումն անցկացնելով՝ փորձում ենք ինժեների, իր ունեցած [...]

Երևանում մեկնարկել է «Ճարտարագիտական շաբաթ 2023» միջոցառումը2023-11-27T04:35:38+00:00

ՀՀ ԲՏԱ նախարարությունը և FAST-ը մեկտեղում են ջանքերը Հայաստանում արհեստական բանականության ոլորտում կրթության զարգացման նպատակով

2023-11-22T07:43:29+00:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ ի դեմս նախարար Ռոբերտ Խաչատրյանի և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST)՝ ի դեմս հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանի, նոյեմբերի 20-ին համագործակցության հուշագիր են ստորագրել Հայաստանում արհեստական բանականության կրթության խթանման նպատակով։ Հուշագրի շրջանակներում կողմերը կհամագործակցեն «Արհեստական բանականության սերունդ» ծրագրի արդյունավետ իրականացման շրջանակում։ Նախարար Ռոբերտ Խաչատրյանը ընդգծել  է, որ նախարարությունը  կարևորում է արհեստական բանականության զարգացումը Հայաստանում, նշել, որ ծրագրի իրականացումը հնարավորություն է տալիս դպրոցական տարիքից ծանոթանալ և կիրառական պատկերացումներ ձևավորել արհեստական բանականության վերաբերյալ: «Արհեստական բանականությունը հզոր գործիք է, որը կարող է ստեղծել և՛ բարիք, և՛ չարիք: Եթե դպրոցից սկսենք ճիշտ ուղղորդել աշակերտներին՝ արհեստական բանականության կիրառմամբ դրական արդյունքներ [...]

ՀՀ ԲՏԱ նախարարությունը և FAST-ը մեկտեղում են ջանքերը Հայաստանում արհեստական բանականության ոլորտում կրթության զարգացման նպատակով2023-11-22T07:43:29+00:00

Նախարար Ռոբերտ Խաչատրյանն աշխատանքային այցով եղել է ԱՄԷ-ում

2023-11-21T09:42:09+00:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նոյեմբերի 13-16-ն աշխատանքային այցով եղել է Արաբական Միացյալ Էմիրություններում, մասնակցել «Դուբայ ավիաշոու 2023» 18-րդ ցուցահանդեսին, ունեցել մի շարք հանդիպումներ: Ռոբերտ Խաչատրյանը «Դուբայ ավիաշոու 2023» միջոցառման շրջանակներում շրջել է ցուցահանդեսի թեմատիկ ցուցասրահներով, ծանոթացել ավիատիեզերական և ավիացիոն արդյունաբերության վերջին տեխնոլոգիաներին ու նորարարություններին, մասնակից ընկերությունների կողմից նորարար, ժամանակակից ինքնաթիռների ցուցադրություններին, այցելել մի շարք երկրների, այդ թվում՝  Հնդկաստանի, Ֆրանսիայի, Իսպանիայի, ԱՄԷ-ի ազգային տաղավարներ, հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել միջազգային և ազգային կազմակերպությունների  ներկայացուցիչների հետ: Այցի շրջանակում նոյեմբերի 14-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել են ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մոհամմադ [...]

Նախարար Ռոբերտ Խաչատրյանն աշխատանքային այցով եղել է ԱՄԷ-ում2023-11-21T09:42:09+00:00

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է «ՏՏ ոլորտի ապագան․ պետություն-մասնավոր երկխոսություն» խորագրով կլոր-սեղան քննարկմանը

2023-11-20T11:44:24+00:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նոյեմբերի 18-ին մասնակցել է «ՏՏ ոլորտի ապագան․ պետություն-մասնավոր երկխոսություն» խորագրով կլոր-սեղան քննարկմանը, որը վերաբերում էր  «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագծին և հարակից օրենքների նախագծերին։ Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ ԲՏԱ  նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը, Ֆինանսների նախարարության,  Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնյաներ, ՏՏ առաջատար ընկերությունների և փորձագիտական հանրույթի ներկայացուցիչներ։ Նախարարը ողջունել է միջոցառման մասնակիցներին, խոսել ՏՏ ոլորտի նոր օրենսդրության շուրջ պետություն-մասնավոր երկխոսության կարևորության մասին։ Նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը ներկայացրել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագծի առանցքային [...]

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է «ՏՏ ոլորտի ապագան․ պետություն-մասնավոր երկխոսություն» խորագրով կլոր-սեղան քննարկմանը2023-11-20T11:44:24+00:00

Գևորգ Մանթաշյանը մասնակցել է Արևելյան գործընկերության թվային համաժողովին և EU4Digital-ի ղեկավար կոմիտեի նիստին

2023-11-20T11:46:31+00:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը նոյեմբերի 14-15-ին առցանց ձևաչափով մասնակցել է «ԵՄ-ն՝ թվայնացման համար» (EU4Digital) նախաձեռնության ամենամյա միջոցառմանը՝ Արևելյան գործընկերության թվային համաժողովին և «ԵՄ-ն՝ թվայնացման համար» նախաձեռնության ղեկավար կոմիտեի նիստին: Արևելյան գործընկերության թվային համաժողովի «Ենթակառուցվածքից նորարարություն. հայացք թվային միակցվածությանը Արևելյան գործընկերության տարածաշրջանում» խորագրով պանելային քննարկման ընթացքում նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը թվային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ: Գևորգ Մանթաշյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը հաղթահարում է թվային խոչընդոտները՝ մասնագետների որակավորումը բարձրացնելու և մարդկային կապիտալի զարգացումը խթանելու միջոցով: Այդ համատեքստում, նա ներկայացրել է Նախարարության կողմից իրականացվող ծրագրերն` ուղղված տեխնոլոգիական կրթությանը, թվային հմտությունների, կարողությունների զարգացմանն [...]

Գևորգ Մանթաշյանը մասնակցել է Արևելյան գործընկերության թվային համաժողովին և EU4Digital-ի ղեկավար կոմիտեի նիստին2023-11-20T11:46:31+00:00

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մոհամմադ Ահմադ ալ Բովարդիի հետ

2023-11-20T11:42:41+00:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մոհամմադ Ահմադ ալ Բովարդիի հրավերով նոյեմբերի 13-16-ը մասնակցում է Արաբական Միացյալ Էմիրություններում տեղի ունեցող «Դուբայ ավիաշոու 2023» 18-րդ ցուցահանդեսին:  Այցի շրջանակում Ռոբերտ Խաչատրյանը հանդիպում է ունեցել  Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության պետնախարար Մոհամմադ Ահմադ ալ Բովարդիի հետ:  Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության ներկա ընթացքն ու զարգացման հեռանկարները։  Կողմերն ընդգծել են ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու, երկկողմ համագործակցության շարունակականությունն ապահովելու կարևորությունը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մոհամմադ Ահմադ ալ Բովարդիի հետ2023-11-20T11:42:41+00:00

Նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է Մալդիվների  շրջակա միջավայրի, կլիմայի փոփոխության և տեխնոլոգիայի պետնախարար Մուհամեդ Շարիֆին

2023-11-10T14:11:46+00:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նոյեմբերի 10-ին ընդունել է Մալդիվների շրջակա միջավայրի, կլիմայի փոփոխության և տեխնոլոգիայի պետնախարար Մուհամեդ Շարիֆին, ով նախագահում էր Երևանում  անցկացվող ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UN ESCAP) Ասիա-խաղաղօվկիանոսյան տեղեկատվական գերարագընթաց կապուղու (APIS) համակարգող կոմիտեի 7-րդ նիստը։ Ռոբերտ Խաչատրյանը ողջունել է հյուրին, ներկայացրել նախարարության գործունեության ուղղություններն ու իրականացվող ծրագրերը, հույս հայտնել, որ առաջիկայում երկու երկրների միջև արդյունավետ համագործակցություն կձևավորվի։ Մուհամեդ Շարիֆը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, իր հերթին ներկայացրել Մալդիվների տնտեսության առանձնահատկությունները, իրենց նախարարության գործունեության շրջանակները: Պետնախարարը նշել է, որ առաջին անգամ է Հայաստանում և տպավորված է երկրի պատմությամբ և ժողովրդով: [...]

Նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է Մալդիվների  շրջակա միջավայրի, կլիմայի փոփոխության և տեխնոլոգիայի պետնախարար Մուհամեդ Շարիֆին2023-11-10T14:11:46+00:00

Մեկնարկել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2024»  միջազգային ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունումը

2023-12-03T10:48:53+00:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է 2024 թ. փետրվարի 26-29-ը Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում կայանալիք «Համաշխարհային բջջային կոնգրես 2024 (Mobile World Congress Barcelona)» միջազգային ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունման մասին: Ցուցահանդեսին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մասնակցելու է «ARMENIA» միասնական տաղավարով՝ ներկայացնելով հայկական ոլորտային ընկերություններին: Նախարարությունը հոգում է տաղավարի վարձակալության, կառուցապատման, ինչպես նաև ցուցահանդեսի մուտքի ապահովման ծախսերը։ Մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել մինչև 2023թ․ դեկտեմբերի 6-ը՝ հետևյալ հղումով։  Ցուցահանդեսը համաշխարհային մակարդակով ոլորտային արդյունաբերության ամենահեղինակավոր և առանցքային միջոցառումներից է, որտեղ հավաքվում են կապի էկոհամակարգի ամենաճանաչված ու որոշիչ դեր ունեցող համաշխարհային բջջային կապի օպերատորներ, տեխնոլոգիական ոլորտի առաջատար ներկայացուցիչներ: «Համաշխարհային բջջային կոնգրես 2024»-ի թեմաներն [...]

Մեկնարկել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2024»  միջազգային ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունումը2023-12-03T10:48:53+00:00

Նախարար Ռոբերտ Խաչատրյանն այցելել է «ՍոֆթԿոնստրակտ» ընկերություն

2023-11-10T08:15:47+00:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նոյեմբերի 8-ին այցելել է «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն։ Նախարարն ընկերության համահիմնադիր Վիգեն Բադալյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել ընկերության մասնաշենքում, այդ թվում նաև այցելել է  Fastbank-ի, Ucraft-ի, Hoory-ի, Creedrooms-ի, Fast Media-ի գրասենյակներ, ծանոթացել իրականացվող աշխատանքներին, բիզնես գործունեությանը, քննարկել նորարարական տեխնոլոգիական լուծումների ստեղծմանը և դրանց ՏՏ անվտանգությանը վերաբերող հարցեր։ Շրջայցից հետո շնորհանդեսի ձևաչափով նախարարին է ներկայացվել «ՍոֆթԿոնստրակտ» ընկերության ընդհանուր հայեցակարգը, նշվել է, որ ընկերության 50-ից ավելի պրոդուկտները մշտապես զարգանում են նորագույն տեխնոլոգիական լուծումներով: Ընկերության տեխնիկական գծով ղեկավար Վահագն Մկրտչյանը ներկայացրել է ՏՏ անվտանգության զարգացման միտումները, կիբեռանվտանգության ոլորտում ընկերությունների կողմից ձեռնարկվող քայլերը։ Քննարկվել են կիբեռգրոհների հիմնական թիրախները [...]

Նախարար Ռոբերտ Խաչատրյանն այցելել է «ՍոֆթԿոնստրակտ» ընկերություն2023-11-10T08:15:47+00:00