ՀՀ զինանշան

Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարություն

Նորություն

Ռոբերտ Խաչատրյանն աշխատանքային այցով եղել է Գյումրիում

2023-03-23T09:28:34+00:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը աշխատանքային այց է կատարել Գյումրի։ Նախարարի առաջին կանգառը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում էր։ Ռոբերտ Խաչատրյանը շրջայց է կատարել տեխնոկենտրոնի ճարտարագիտության և մուլտիմեդիայի լաբորատորիաներով, համակարգչային լսարաններով, ծանոթացել է կենտրոնի ընթացիկ և առաջիկա ծրագրերին: Այցի շրջանակներում՝ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանն էլ կենտրոնի սաներին է ներկայացրել նախարարության կողմից իրականացվող դրամաշնորհային և տեխնոլոգիական կրթության ծրագրերը, կոչ արել մասնակցել դրանց, զարգացնել մասնագիտական հմտությունները և հաջողությունների հասնել։ Հաջորդիվ՝ Ռոբերտ Խաչատրյանն այցելել է «Սինոփսիս» ընկերության Գյումրու մասնաճյուղ և ծրագրային ապահովման մշակմամբ զբաղվող Digital Pomegranate ընկերություն։ Նախարարին են ներկայացվել ընկերության գործունեության առանձնահատկությունները, ձեռքբերումները, նաև՝ խնդիրները։ Նշվել է, որ կարևորագույն հարցերից մեկը որակյալ [...]

Ռոբերտ Խաչատրյանն աշխատանքային այցով եղել է Գյումրիում2023-03-23T09:28:34+00:00

Ամազոն Վեբ Սերվիսը կաջակցի Հայաստանի կինոարտադրության թվայնացմանը

2023-03-22T14:17:25+00:00

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Կատապուլտ» ծրագրի շրջանակներում մարտի 22-ին տեղի է ունեցել աշխատաժողով, որը նվիրված էր Հայաստանի կինոարտադրության թվայնացման գործընթացին Ամազոն Վեբ Սերվիսի (Amazon Web Services) մասնագիտական աջացությանը։ Միջոցառմանը մասնակցել են պետական, միջազգային, մասնավոր կառույցների ներկայացուցիչներ, Ամազոն Վեբ Սերվիսից հրավիրված փորձագետներ։ Աշխատաժողովին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մաթաշյանը, Ամազոն Վեբ Սերվիսի ռազմավարական նախաձեռնությունների ղեկավար Մարկ Վիերստրան։ Գևորգ Մանթաշյանը ողջունել է Հայկական բարեգործական ընդհանուր միությանը նման նախաձեռնության համար, նշել է, որ Հայաստանը թևակոխել է թվայնացման ռազմավարության իրագործման արդի, որի ընթացքում շատ կարևոր է տեխնոլոգիական ենթակառուցվածքի արդիականացումը, ինչը նոր հնարավորություններ կբացի տարբեր գործընկերների՝ այդ [...]

Ամազոն Վեբ Սերվիսը կաջակցի Հայաստանի կինոարտադրության թվայնացմանը2023-03-22T14:17:25+00:00

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է «Ներդրողի օր ՏՏ ոլորտի համար» միջոցառմանը

2023-03-13T11:36:20+00:00

«ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական համաժողովի շրջանակում մարտի 11-ին կայացել է «Ներդրողի օր ՏՏ ոլորտի համար» միջոցառումը, որը կազմակերպվել էր «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հայաստանի գործարար միջավայրի բարելավում» ծրագրի աջակցությամբ։ Միջոցառմանը բացման խոսքով ելույթ են ունեցել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղեկալ Հակոբ Արշակյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, «Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը: Բանախոսներն իրենց ելույթներում կարևորել են պետություն-մասնավոր հատված արդյունավետ և շարունակական երկխոսության ապահովումը՝ ի նպաստ Հայաստանի բիզնես միջավայրի բարելավման և կատարելագործման, անդրադարձել են ոլորտի խնդիրներին և նախանշել դրանց լուծման ուղիները: ՀՀ փոխվարչապետ [...]

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է «Ներդրողի օր ՏՏ ոլորտի համար» միջոցառմանը2023-03-13T11:36:20+00:00

ՀՀ կառավարությունը և SADA-ն  համատեղում են ջանքերը՝ կրթական համակարգի թվայնացման զարգացման համար

2023-03-13T08:57:49+00:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Էկոնոմիկայի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների և պրոֆեսիոնալ ծառայությունների համաշխարհային առաջատար SADA-ի միջև «ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական համաժողովի շրջանակում մարտի 10-ին ստորագրվել է Համագործակցության հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և SADA ընկերության նախագահ, գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը: Համագործակցության հուշագրի համաձայն, Հայաստանի պետական մարմինները և Google Cloud-ի առաջատար գործընկեր SADA-ն կհամատեղեն ջանքերը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կրթության հավասար հնարավորությունների, կրթական համակարգի թվայնացման զարգացման համար Google Workspace for Education Fundamentals ծառայությունների և գործիքակազմի ներդրման ուղղությամբ: SADA-ն ՀՀ կրթական համակարգում կապահովի նաև Google [...]

ՀՀ կառավարությունը և SADA-ն  համատեղում են ջանքերը՝ կրթական համակարգի թվայնացման զարգացման համար2023-03-13T08:57:49+00:00

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է «DigiTec Summit 2022» միջազգային համաժողովին

2023-03-10T14:31:11+00:00

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մարտի 10-ին տեղի է ունեցել «DigiTec Summit 2022» միջազգային համաժողովի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել են պաշտոնատար անձինք, դեսպաններ, դիվանագիտական ներկայացուցիչներ, տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներ և ոլորտի ներկայացուցիչներ։ Համաժողովին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, շնորհավորել, հաջողություններ և արդյունավետ քննարկում մաղթել մասնակիցներին: Նախարարն իր խոսքում անդրադարձել է ոլորտում արձանագրած հաջողություններին, խոսել պետական աջակցության ծրագրերի մասին, որոնք միտված են առկա դժվարությունները կանխելուն, հետագա մարտահրավերներին պատրաստ լինելուն: «Ծրագրերը մշակելիս մենք փորձում ենք ուղիղ երկխոսության մեջ լինել ոլորտի ներկայացուցիչների հետ, նրանցից լսել առկա խնդիրները, որպեսզի կարողանանք առավել թիրախավորված և նպատակային աջակցություն տրամադրել»,-նշել է նախարարը: [...]

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է «DigiTec Summit 2022» միջազգային համաժողովին2023-03-10T14:31:11+00:00

Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է GSMA-ի նախարարական համաժողովին

2023-03-06T06:06:14+00:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը փետրվարի 27-ից մարտի 1-ը Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում մասնակցել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2023» (Mobile World Congress 2023) միջոցառմանը։ Համաժողովի շրջանակներում Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է նախարարական համաժողովին (GSMA Ministerial Programme), որի ընթացքում մասնակից պետությունների ոլորտային գերատեսչությունների ղեկավարները քննարկել են թվային ներառականության և կապի անխափանության հետ կապված հարցեր: Տարբեր քննարկումների ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի ոլորտային հաջողությունները, զարգացման հիմնական ուղղություններն ու հեռանկարները, մի շարք հանդիպումներ ունեցել պետությունների պատվիրակությունների ղեկավարների հետ։ «Բջջային կապի գլոբալ համակարգ» (GSMA) կազմակերպության Եվրոպայի, Ռուսաստանի, ԱՊՀ տարածաշրջանի քաղաքականության և կարգավորումների հարցերով փոխնախագահ Դանիել Պատակիի հետ հանդիպման ընթացքում Ռոբերտ Խաչատրյանն ընդգծել է «Բջջային [...]

Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է GSMA-ի նախարարական համաժողովին2023-03-06T06:06:14+00:00

Մեկնարկել է «VivaTech 2023» ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունումը

2023-03-03T13:44:08+00:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է 2023թ. հունիսի 14-17-ը Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզում կայանալիք «VivaTech 2023» 7-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսի մասնակցության հայտադիմումների ընդունման մասին: Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական այս միջոցառմանը ոլորտային հայկական ընկերությունները հնարավորություն կունենան հանդես գալ «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարի ներքո։ «VivaTech 2023» միջազգային ցուցահանդեսի մասնակցության hայտադիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 15-ն է։ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հոգում է «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարի տարածքի վարձակալության, նախագծման, կառուցապատման և մուտքի տոմսերի ծախսերը, ինչպես նաև ապահովում է ներկայացվող ընկերությունների տեղեկատվական արշավը։ Մնացյալ ծախսերը (ավիատոմսեր, կեցություն) հոգում են ընտրված ընկերությունները։ Ցուցահանդեսի թեմատիկ բաժինների, ինչպես նաև միջոցառման մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք [...]

Մեկնարկել է «VivaTech 2023» ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունումը2023-03-03T13:44:08+00:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Ամազոն Վեբ Սերվիսը (Amazon Web Services (AWS)) Փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

2023-03-03T13:01:54+00:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Ամազոն Վեբ Սերվիսը (Amazon Web Services (AWS)) Փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ նպատակ ունենալով արդիականացնելու պետության տեխնոլոգիական ենթակառուցվածքը և արագացնելու ամպային ծառայությունների ներդրումը Հայաստանի պետական և մասնավոր հատվածներում։ Փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են AWS-ի գլոբալ հանրային հատվածի փոխնախագահ Մաքս Փեթերսոնը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար, ներկայիս ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Ամպային հաշվողականության համաշխարհային առաջատար AWS-ի հետ գործակցությունը բացառիկ հնարավորություն է՝ առաջ մղելու Հայաստանի արդիականացումն ու թվային փոխակերպումը, որն ազգային օրակարգի անբաժանելի մասն է, ամրապնդելու Հայաստանի դիրքը՝ որպես տարածաշրջանային առաջատար տեխնոլոգիական կենտրոն: Փոխըմբռնման հուշագիրն ամբողջությամբ նպաստում և աջակցում է ամպային քաղաքականության առաջնահերթությունների զարգացմանը, մշակմանն ու ընդունմանը՝ [...]

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Ամազոն Վեբ Սերվիսը (Amazon Web Services (AWS)) Փոխըմբռնման հուշագիր են ստորագրել2023-03-03T13:01:54+00:00

Նախարար Ռոբերտ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Պոլիտեխնիկի 90-ամյակի առթիվ

2023-03-03T12:07:09+00:00

Շնորհավորում եմ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բոլոր տարիների ուսանողներին, դասախոսներին, բոլոր նրանց, ովքեր իրենց գիտելիքներն ու կարողություններն են ներդրել Հայաստանի տեխնոլոգիական կրթության մայր բուհի զարգացման ու բարգավաճման գործում։ Իր սկզբնավորման առաջին տարիներին ունենալով ընդամենը 2 ֆակուլտետ, ժամանակի ընթացքում Պոլիտեխնիկը դարձել է Հայաստանի խոշորագույն բարձրագույն ուսումնական հաստատությունը, Խորհրդային Միության առաջատար ինժեներական դպրոցներից մեկը։ Պոլիտեխնիկական համալսարանն այսօր աշխատում է ժամանակի մարտահրավերներին համահունչ, կրթության և գիտության մեջ ներդնելով նորարարական, առաջադեմ մոտեցումներ ու տեխնոլոգիական լուծումներ՝ միևնույն ժամանակ պահպանելով, շարունակելով ու զարգացնելով նախորդ սերունդների գիտական ժառանգությունն ու ավանդույթները։ Երկարամյա գործունեության ընթացքում բազամաթիվ սերունդներ են կրթվել այստեղ՝ իրենց ունեցած մեծ պոտենցիալի, առաջադեմ մտքի, ձեռբերումների ու տաղանդի շնորհիվ [...]

Նախարար Ռոբերտ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Պոլիտեխնիկի 90-ամյակի առթիվ2023-03-03T12:07:09+00:00

Երկու նոր նամականիշ՝ նվիրված «Հայաստան-Սլովակիա համատեղ թողարկում» թեմային

2023-02-28T11:05:45+00:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում փետրվարի 28-ին շրջանառության մեջ է դրվել երկու նամականիշ՝ նվիրված «Հայաստան-Սլովակիա համատեղ թողարկում» թեմային: Մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Հայաստանի Հանրապետությունում Սլովակիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միրոսլավ Հացեկը, ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Բորիս Սահակյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը։ Փոստային նամականիշերից մեկի վրա պատկերված է Սյունիքի մարզում գտնվող հայկական ճարտարապետության բացառիկ նմուշներից մեկը՝ Տաթևի վանքը (IX դ.), մյուս նամականիշի վրա՝ Սլովակիայի Հանրապետության Նիտրիանսկա Բլատնիցայ բնակավայրում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցին (IX դ.) է։ Նամականիշների դիզայնի հեղինակը Պետեր Աուգուստովիչն է։ [...]

Երկու նոր նամականիշ՝ նվիրված «Հայաստան-Սլովակիա համատեղ թողարկում» թեմային2023-02-28T11:05:45+00:00