ՀՀ զինանշան

Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարություն

Մամուլի հաղորդագրություն

Home/Նորությունների բաժին/Մամուլի հաղորդագրություն

Կատարում Ռոբերտ Խաչատրյանը հանդիպել է Սերբիայի տեղեկատվության և հեռահաղորդակցության նախարարի հետ

2023-05-24T17:13:14+04:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում մայիսի 22- 26-ը մասնակցում է Կատարի տնտեսական համաժողովին։ Համաժողովը նվիրված է համաշխարհային տնտեսության առջև ծառացած հրատապ մարտահրավերներին, ինչպես նաև դժվար տնտեսական պայմաններում համաշխարհային աճի համար նոր ճանապարհային քարտեզի մշակմանը: «Համաշխարհային աճի նոր պատմությունը» խորագիրը կրող Կատարի երրորդ տնտեսական համաժողովն անցկացվում է Կատարի էմիրի բարձր հովանու ներքո: Համաժողովին մասնակցում են պետությունների ու կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, գործարար համայնքի ներկայացուցիչներ ու անվանի մտավորականներ։ Այցի շրջանակներում նախարար Ռոբերտ Խաչատրյանը ճանաչողական հանդիպում է ունեցել Սերբիայի տեղեկատվության և հեռահաղորդակցության նախարար Միխայլո Յովանովիչի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Սերբիայի միջև ոլորտային մի [...]

Կատարում Ռոբերտ Խաչատրյանը հանդիպել է Սերբիայի տեղեկատվության և հեռահաղորդակցության նախարարի հետ2023-05-24T17:13:14+04:00

Նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է Իսրայելի դեսպան Ջոել Լիոնին

2023-05-22T15:56:11+04:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մայիսի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոել Լիոնին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Իսրայելի պատվավոր հյուպատոս Աշոտ Շախմուրադյանը։ Կողմերը ողջունել են միմյանց, անդրադարձել Հայաստանի և Իսրայելի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններին։ Դեսպան Ջոել Լիոնը խոսել է Իսրայելի տեխնոլոգիական բնագավառի պետական համակարգի կառուցվածքի ու գործունեության մասին, հետաքրքրվել նախարարության առաջնահերթություններով և գերակա ուղղություններով։ Ռոբերտ Խաչատրյանը դեսպանին է ներկայացրել նախարարության գործունեության շրջանակները, իրականացվող ծրագրերը, ստարտափ էկոհամակարգի զարգացման, տեխնոլոգիական կրթության ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Նախարարն անդրադարձել է նաև «Ինժեներական քաղաք» ծրագրին, դրանում իսրայելական ընկերությունների ներգրավման հնարավորություններին։ Հաշվի առնելով Հայաստանի տնտեսության, գիտության [...]

Նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է Իսրայելի դեսպան Ջոել Լիոնին2023-05-22T15:56:11+04:00

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է Հայաստանի թվային փոխակերպման հեռանկարներին նվիրված «Երևան Թեք Ֆորում 2023»-ին

2023-05-22T15:27:37+04:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է Skill ընկերության նախաձեռնությամբ մեկնարկած «Երևան Թեք Ֆորում 2023» (Yerevan Tech Forum 2K23) բիզնես միջոցառմանը: Այս տարի Ֆորումն անցկացվում է «Թվային փոխակերպում. Առաջխաղացման ռազմավարություններ» խորագրի ներքո: Ողջունելով ֆորումի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ Ռոբերտ Խաչատրյանը բացման ելույթում խոսել է արդի աշխարհում տեխնոլոգիաների վրա հիմնված թվային տնտեսության զարգացման կարևորության մասին և շեշտել, որ պետական կառավարման բոլոր ոլորտներում գիտելիքի և տեխնոլոգիաների հիման վրա բարձրորակ, մատչելի, հասանելի ու հուսալի ծառայությունների ապահովումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է:Նախարարի խոսքով՝ Հայաստանի 2021-2025թթ. թվայնացման ռազմավարության ընդունումն այդ ուղղությամբ իրականացված կարևորագույն ձեռքբերումներից է. «Ինչպես գիտենք, մեր օրերում առավել քան կարևորվում է տեխնոլոգիաների վրա [...]

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է Հայաստանի թվային փոխակերպման հեռանկարներին նվիրված «Երևան Թեք Ֆորում 2023»-ին2023-05-22T15:27:37+04:00

ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մասնակցել է ՎԶԵԲ-ի տարեկան համաժողովին

2023-05-19T13:10:07+04:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մասնակցել է Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում մայիսի 16-18-ը կայացած Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպմանը և գործարար համաժողովին: Մայիսի 17-ին տեղի ունեցած գործարար համաժողովում հայկական պատվիրակությունը «Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացը. ներդնելով ի նպաստ խելացի, կանաչ և կայուն ապագայի» խորագրի ներքո, ներկայացրել է Հայաստանի ներդրումային գրավչության բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերը, գործարար միջավայրը, գիտելիքահեն, ներառական տնտեսության ձևավորման, արտահանման խթանման նպատակով պետության կողմից իրականացվող ծրագրերը: Հայկական պատվիրակության կազմում էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Հայաստանում ՎԶԵԲ-ի ներկայացուցչության ղեկավար Ջորջ Ախալկացին, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի [...]

ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մասնակցել է ՎԶԵԲ-ի տարեկան համաժողովին2023-05-19T13:10:07+04:00

Նախարար Խաչատրյանն առցանց քննարկում է ունեցել ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ

2023-05-15T17:50:06+04:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մայիսի 11-ին առցանց ձևաչափով հանդիպում են ունեցել ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների՝ «Deloitte Transactions & Business Analytics» ընկերության գործադիր տնօրեն Բագրատ Բայբուրթյանի, «FINRA» ընկերության փոխնախագահ Տիգրան Խրիմյանի և «Meduni UMSI» ընկերության գործադիր տնօրեն Վահագն Մարտիրոսյանի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ամերիկայի հայ համայնքի հետ համագործակցության հնարավորությունը՝ Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման նպատակով: Իր խոսքում նախարար Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող ծրագրերը՝ շեշտելով, որ նախարարությունը պատրաստ է լսել սփյուռքահայ գործընկերների առաջարկներն ու կարծիքները թեմայի վերաբերյալ: Քննարկման մասնակիցները [...]

Նախարար Խաչատրյանն առցանց քննարկում է ունեցել ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ2023-05-15T17:50:06+04:00

Գևորգ Մանթաշյանը մասնակցել է Համաշխարհային տնտեսական ֆորումի «Growth Summit 2023» գագաթաժողովին

2023-05-05T17:06:54+04:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մայիսի 2-3-ն աշխատանքային այցով գտնվել է Ժնևում և մասնակցել Համաշխարհային տնտեսական ֆորումի «Growth Summit 2023» գագաթաժողովին: Գագաթաժողովի ընթացքում, բազում հանդիպումներին զուգահեռ, Գևորգ Մանթաշյանը մասնակցել է «Growth Hotspots: Harnessing the Generative AI Revolution» (Աճի թեժ կետեր. Օգտագործելով գեներատիվ արհեստական բանականության հեղափոխությունը) թեմայով պանելային քննարկմանը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել արհեստական բանականության դերին հասարակության կյանքի կազմակերպման, ներազդման վտանգների և կարգավորումների կարևորության տեսանկյունից: Բանախոսները ընդգծել են նաև արհեստական բանականության ուրույն դերն արդյունաբերության մեջ, ընդգծել տարբեր կազմակերպությունների կողմից պատասխանատու կիրառության կարևորությունը: Իր ելույթում Գևորգ Մանթաշյանը ընդգծել է գեներատիվ արհեստական բանականության կիրառման, հնարավորությունների ու մարտահրավերների վերաբերյալ [...]

Գևորգ Մանթաշյանը մասնակցել է Համաշխարհային տնտեսական ֆորումի «Growth Summit 2023» գագաթաժողովին2023-05-05T17:06:54+04:00

«ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օրը» այս տարի նշվել է «Թվային հմտությունները կյանքում» խորագրով

2023-04-27T14:45:51+04:00

«Աղջիկները ՏՀՏ ոլորտում» միջազգային օրվա առթիվ ապրիլի 27-ին տեղի է ունեցել «Թվային հմտությունները կյանքում» խորագրով միջոցառումը, որին մասնակցել են հանրապետության 35 թանգարանների և թատրոնների ավելի քան 60 աշխատակիցներ: Միջոցառմանը ներկա է գտնվել և ելույթի խոսքով հանդես եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարի տեղակալը կարևորել է միջոցառման կազմակերպումը, որի նպատակը ՏՀՏ ոլորտում կանանց ներգրավվածության մեծացումն ու STEM կրթության խթանումն է: Ավետ Պողոսյանը ընդգծել է այն փաստը, որ ՏՀՏ ոլորտում կանանց ներգրավվածությունը բավականին բարձր ցուցանիշներ ունի՝ ավելի քան 40 տոկոս, մինչդեռ աշխարհում այդ ցուցանիշը մոտ 20 տոկոս է: «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի խորհրդի անդամ Քրիստինա Հակոբյանը [...]

«ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օրը» այս տարի նշվել է «Թվային հմտությունները կյանքում» խորագրով2023-04-27T14:45:51+04:00

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը ողջունել է հայ-ավստրիական գործարար համաժողովի մասնակիցներին

2023-04-27T13:09:14+04:00

Երևանում ապրիլի 27-ին կայացել է «Ավստրիա Showcase «Խելացի տեխնոլոգիաներ» Հայաստանում» հայ-ավստրիական գործարար համաժողովը, որի նպատակն է ամրապնդել և ընդլայնել համագործակցությունը տեխնոլոգիական ոլորտի հայկական և ավստրիական ընկերությունների միջև։ Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։ Նախարարը նշել է, որ նորարարությունն առանցքային դեր ունի Հայաստանի ապագա հաջողությունների համար, որը ոչ միայն նպաստում է երկարաժամկետ տնտեսական աճին, այլև լուրջ խթան է մեր երկրի առջև ծառացած սոցիալական և բնապահպանական խնդիրների լուծման համար: «Գիտության և տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի կառավարության և մասնավորապես Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության որդեգրած ինովացիոն քաղաքականության անբաժանելի մասն է։ Մեր գերխնդիրն է ունենալ այնպիսի Հայաստան, որտեղ բարձրարժեք գիտատեխնիկական նվաճումներ [...]

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը ողջունել է հայ-ավստրիական գործարար համաժողովի մասնակիցներին2023-04-27T13:09:14+04:00

«Expo Electronica 2023» ցուցահանդեսի մասնակից հայկական ընկերությունները ներկայացրել են գրանցած հաջողությունները

2023-04-26T12:47:47+04:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ հայկական «ԵԻԱ Ինժեներինգ», «Ա-2» և «Ինժեներական Տուն» ընկերությունները «Հայաստան» միասնական տաղավարի ներքո մասնակցել են «Expo Electronica 2023» միջազգային 25-րդ ցուցահանդեսին։ Նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ցուցահանդեսի մասնակիցները ներկայացրել են իրենց տպավորությունները, կարևորել նման ցուցահանդեսներին մասնակցելու հնարավորությունը, խոսել գրանցած արդյունքների ու հաջողությունների մասին։ «ԵԻԱ Ինժեներինգ» ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն Վիգեն Հովհաննիսյանը ցուցահանդեսից ունեցած ընթացիկ արդյունքները շատ դրական է գնահատում։ Նրա խոսքով՝ 50–ից ավելի ընկերություններ հետաքրքրված են իրենց պրոդուկտներով ու ծառայություններով։ Առաջիկայում այդ ընկերությունների հետ կշարունակեն աշխատել, որպեսզի հասնեն շոշափելի արդյունքների՝ ստորագրեն համագործակցության վերաբերյալ պայմանագրեր։ «Ա-2» ընկերության տնօրեն Արա Ոսկանյանը ևս նշում է, որ ցուցահանդեսից [...]

«Expo Electronica 2023» ցուցահանդեսի մասնակից հայկական ընկերությունները ներկայացրել են գրանցած հաջողությունները2023-04-26T12:47:47+04:00

Հայաստանի և Լիտվայի միջև ստորագրվել Է փոխըմբռնման հուշագիր տեխնոլոգիաների և նորարարությունների բնագավառում

2023-04-25T07:14:58+04:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում ապրիլի 18-20-ն աշխատանքային այցով գտնվել է Լիտվայի Հանրապետությունում։ Այցի շրջանակում նախարար Խաչատրյանն ապրիլի 19-ին Վիլնյուսում մասնակցել է հայ-լիտվական գործարար համաժողովին։ Համաժողովի պաշտոնական բացման արարողությանը նախարարը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է. «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կարևորում է Լիտվայի հետ համագործակցությունը և մեր երկրների միջև գործակցության ամրապնդումը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և թվայնացման ոլորտում՝ հաշվի առնելով, որ Լիտվան աշխարհի առաջատար երկրներից մեկն է թվայնացման, էլեկտրոնային կառավարման և նորարարություն ոլորտներում։ Տեղեկատվական տեխնոլոգիաները մենք դիտարկում ենք որպես Լիտվայի հետ համագործակցության հեռանկարային ոլորտ։ Նշեմ նաև, որ ՀՀ կառավարությունը շարունակաբար [...]

Հայաստանի և Լիտվայի միջև ստորագրվել Է փոխըմբռնման հուշագիր տեխնոլոգիաների և նորարարությունների բնագավառում2023-04-25T07:14:58+04:00