ՀՀ զինանշան

Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարություն

Հայտարարություն

Home/Նորությունների բաժին/Հայտարարություն

Նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է Հնդկաստանի նորանշանակ դեսպանին

2023-08-16T13:40:00+00:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հունիսի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Նախարարը ողջունել է հյուրին և շնորհավորել նրան դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է դեսպանին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, նախարարության կողմից իրականացված և առաջիկայում սպասվող միջոցառումները, բարձր տեխնոլոգիական ոլորտում հայ-հնդկական համագործակցության ընդհանուր օրակարգը: Դեսպան Նիլակշի Սահա Սինհան նշել է, որ կցանկանար ավելի շատ տեղեկություններ ստանալ նախարարի կողմից ներկայացված նախաձեռնությունների մասին: Կողմերը նաև քննարկել են հունիսի 12-13-ին Հնդկաստանում կայանալիք «Global Digital Public Infrastructure Summit» գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության ձևաչափը: [...]

Նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է Հնդկաստանի նորանշանակ դեսպանին2023-08-16T13:40:00+00:00

Թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում կկատարվեն պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ

2023-08-16T11:59:30+00:00

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ 2023 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01․00-07․00-ն ընկած ժամանակահատվածում, թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ։

Թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում կկատարվեն պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ2023-08-16T11:59:30+00:00

Երևանում կանցկացվի «Կապի եվրոպական գագաթնաժողով 2023»֊ը

2023-06-05T13:08:27+00:00

Կապի եվրոպական գագաթնաժողովը, «Ապահովելով հասանելիություն բոլորին` Եվրոպա և տարածաշրջան» խորագրի ներքո, տեղի կունենա 2023թ. հունիսի 6֊7֊ը՝ Երևանում։ Գագաթնաժողովի նպատակն է համախմբել մասնագետներին և շահագրգիռ կառույցներին ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, գտնելու լուծումներ հեռավոր համայնքներում ինտերնետ հասանելիություն ապահովելու հնարավորությունների ստեղծման համար: Միջոցառումն ունի երեք հիմնական ուղղություն՝ Համայնքային ցանցերի հետ կապված տեխնիկական խնդիրները, մարտահրավերներն ու հնարավորությունները, Լրացուցիչ ինտերնետ հասանելիության և ցանցային լուծումների համար քաղաքականության մշակումը և նորարարական ֆինանսավորման մեխանիզմի ստեղծումը, Ուսուցման և վերապատրաստման հնարավորություններ՝ դժվար հասանելի վայրերում լրացուցիչ ցանցեր տեղակայելու համար։ Մանրամասները ներկայացված են միջոցառման նախնական օրակարգում` https://bit.ly/3pNtA1a։ «Կապի եվրոպական գագաթնաժողով»-ին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել` https://bit.ly/41KDVs2։ Չնայած տեխնոլոգիաների գերարագ զարգացմանը` այսօր [...]

Երևանում կանցկացվի «Կապի եվրոպական գագաթնաժողով 2023»֊ը2023-06-05T13:08:27+00:00

«Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» դրամաշնորհային մրցույթ

2023-06-05T08:15:17+00:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում հայտարարում է 2023 թվականի դասընթացի իրականացման դրամաշնորհային մրցույթի մասին: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերապատրաստման դասընթացներ իրականացնել՝ շուկայում առկա մասնագետների պահանջարկի հիման վրա: Ծրագրի ավարտից հետո դասընթացների մասնակիցներին առաջարկվելու է նվազագույնը 6-ամսյա աշխատանքային պայմանագիր բարձր տեխնոլոգիական ոլորտի կազմակերպություններում: Դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել մրցույթի պահանջներին համապատասխանող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ՀՀ ոլորտային ուսումնական հաստատությունները, կենտրոնները, տեխնոպարկերը և այն կազմապերպությունները, որոնք իրականացնում են տեխնոլոգիական ոլորտին առնչվող կրթական գործունեություն: Մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 280,000,000 (երկու հարյուր ութսուն միլիոն) ՀՀ դրամ: Հայտերն ընդունվում են մինչև 13.06.2023թ.՝ ժամը 10:00: Մրցույթի մանրամասները [...]

«Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» դրամաշնորհային մրցույթ2023-06-05T08:15:17+00:00

«Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ

2023-06-05T07:37:52+00:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2023 թվականի «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարում է «Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի  մեկնարկի մասին: Ծրագրի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել գաղափարի փուլում գտնվող սկսնակ ընկերություններին, որոնց կողմից ներկայացվող արտադրանքի և (կամ) ծառայության գաղափարը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և (կամ) տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը: Դրամաշնորհային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 150,000,000 (հարյուր հիսուն միլիոն) ՀՀ դրամ:  Նախատեսվում է մրցույթը հաղթահարած յուրաքանչյուր ընկերությանը տրամադրել մինչև 5,000,000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ: Մրցույթի վերաբերյալ բոլոր մանրամասները՝ անցկացման կարգը, հայտ կազմելու և ներկայացնելու պայմանները ներկայացված են նախարարության պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով:

«Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ2023-06-05T07:37:52+00:00

«Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ

2023-06-05T07:30:34+00:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2023 թվականի «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարում է «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի մեկնարկի մասին: Ծրագրի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել պրոդուկտի փուլում գտնվող սկսնակ ընկերություններին, որոնց կողմից ներկայացվող արտադրանքի և (կամ) ծառայության գաղափարը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և (կամ) տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը: Դրամաշնորհային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 200,000,000 (երկու հարյուր միլիոն) ՀՀ դրամ: Նախատեսվում է մրցույթը հաղթահարած յուրաքանչյուր ընկերությանը տրամադրել մինչև 10,000,000 (տասը միլիոն) ՀՀ դրամ: Մրցույթի վերաբերյալ բոլոր մանրամասները՝ անցկացման կարգը, հայտ կազմելու և ներկայացնելու պայմանները ներկայացված են նախարարության պաշտոնական [...]

«Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ2023-06-05T07:30:34+00:00

«Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ

2023-06-05T13:53:43+00:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2023 թվականի «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարում է «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի  մեկնարկի մասին: Ծրագրի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել գաղափարի փուլում գտնվող սկսնակ ընկերություններին, որոնց կողմից ներկայացվող արտադրանքի և (կամ) ծառայության գաղափարը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և (կամ) տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը: Դրամաշնորհային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 200,000,000 (երկու հարյուր միլիոն) ՀՀ դրամ:  Նախատեսվում է մրցույթը հաղթահարած յուրաքանչյուր ընկերությանը տրամադրել մինչև 10,000,000 (տասը միլիոն) ՀՀ դրամ: Մրցույթի վերաբերյալ բոլոր մանրամասները՝ անցկացման կարգը, հայտ կազմելու և ներկայացնելու պայմանները ներկայացված են նախարարության պաշտոնական կայքում՝ հետևյալ [...]

«Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ2023-06-05T13:53:43+00:00

Մրցույթ՝ «100 գաղափար Հայաստանի համար»

2023-05-03T11:33:34+00:00

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի կազմակերպման աշխատանքները: Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները: 2023 թվականին մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝ Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ, Ճարտարագիտական գիտություններ, Գյուղատնտեսական գիտություններ (այդ թվում` կենսաբանական գիտություններ), Տեղեկատվական տեխնոլոգիաներ (այդ թվում նաև` ռազմական գիտություններ), Մանկավարժական գիտություններ: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր: Հայտերն ընդունվում են 2023 թվականի ապրիլի 5-ից մինչև մայիսի 2-ը ներառյալ: Հայտերն անհրաժեշտ է ուղարկել youth@escs.am [...]

Մրցույթ՝ «100 գաղափար Հայաստանի համար»2023-05-03T11:33:34+00:00

«Աշխատանք ԵԱՏՄ-ում» հարթակն արդեն հասանելի է Հայաստանի համար

2023-05-03T13:44:56+00:00

Եվրասիական զարգացման բանկի Թվային նախաձեռնությունների հիմնադրամը գործարկել է «Աշխատանք ԵԱՏՄ-ում» բջջային հավելվածի հայկական հատվածը, որից ՀՀ քաղաքացիներից բացի կարող են օգտվել նաև ԵԱՏՄ երկրների բնակիչները։ Հեռախոսային հավելվածում հնարավոր է գտնել ավելի քան 60 պետական և առևտրային ծառայություններ, որոնք դյուրացնում են աշխատանքային միգրանտի օրինական աշխատանքի ընդունման գործընթացը Ռուսաստանի Դաշնությունում և Հայաստանի Հանրապետությունում։ Հավելվածով հնարավոր է տեղեկատվություններ ստանալ ինչպես պետական մարմինների, այնպես էլ առևտրային կազմակերպությունների կամ անհատների կողմից տրամադրվող ծառայությունների մասին (բնակարանի վարձակալում, դրամական միջոցների փոխանցում, ապահովագրություն և այլն)։ Ներկայում ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն ու Ռուսաստանն են գործարկել բջջային հավելվածի ազգային սեգմենտը, ուստի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն առայժմ հավելվածի միջոցով կարող են միայն Ռուսաստանում [...]

«Աշխատանք ԵԱՏՄ-ում» հարթակն արդեն հասանելի է Հայաստանի համար2023-05-03T13:44:56+00:00

Մեկնարկում է «Տեխնոլոգիական ճամբար (Tech Camp) 2023» ուսումնաճանաչողական ծրագրի հայտագրումը

2023-05-03T13:56:26+00:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը սկսում է նոր ծրագիր՝ «Տեխնոլոգիական ճամբար (Tech Camp) 2023» և հայտարարում ծրագրի մեկնարկը։ «Տեխնոլոգիական ճամբար (Tech Camp) 2023» կրթական ծրագիրը հնարավորություն կտա խորացնել գիտելիքները, կատարելագործել հմտությունները տեխնոլոգիական ոլորտի տարբեր ուղղություններում։ Ծրագիրը նախատեսված է սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ուսումնական հաստատությունների ավագ դպրոցների սովորողների համար։ 2023 թվականին պիլոտային ծրագիրը կիրականացվի ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութ,Վահան, Սոթք, Նորաբակ և Ճամբարակ բնակավայրերի ավագ դպրոցների 100 աշակերտների համար։ «Տեխնոլոգիական ճամբար (Tech Camp) 2023» ուսումնաճանաչողական ծրագիրը կանցկացվի 2023 թվականի հուլիսի 24 - 30-ը։ Մասնակիցների ընտրությունը կկատարվի մոտիվացիոն նամակների միջոցով: Կընտրվեն տեխնոլոգիական ուղղություններով հետաքրքրված և որոշակի գիտելիքներ ունեցող աշակերտները։ Ճամբարի ավարտին մասնակիցներին [...]

Մեկնարկում է «Տեխնոլոգիական ճամբար (Tech Camp) 2023» ուսումնաճանաչողական ծրագրի հայտագրումը2023-05-03T13:56:26+00:00