ՀՀ զինանշան

Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարություն

Հայտարարություն

Home/Նորությունների բաժին/Հայտարարություն

Թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում կկատարվեն պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ

2023-03-06T08:05:03+00:00

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ 2023 թվականի մարտի 7-ին՝ ժամը 01․00-07․00-ն ընկած ժամանակահատվածում, թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ։

Թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում կկատարվեն պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ2023-03-06T08:05:03+00:00

Մեկնարկել է «VivaTech 2023» ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունումը

2023-03-03T13:44:08+00:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է 2023թ. հունիսի 14-17-ը Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզում կայանալիք «VivaTech 2023» 7-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսի մասնակցության հայտադիմումների ընդունման մասին: Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական այս միջոցառմանը ոլորտային հայկական ընկերությունները հնարավորություն կունենան հանդես գալ «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարի ներքո։ «VivaTech 2023» միջազգային ցուցահանդեսի մասնակցության hայտադիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 15-ն է։ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հոգում է «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարի տարածքի վարձակալության, նախագծման, կառուցապատման և մուտքի տոմսերի ծախսերը, ինչպես նաև ապահովում է ներկայացվող ընկերությունների տեղեկատվական արշավը։ Մնացյալ ծախսերը (ավիատոմսեր, կեցություն) հոգում են ընտրված ընկերությունները։ Ցուցահանդեսի թեմատիկ բաժինների, ինչպես նաև միջոցառման մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք [...]

Մեկնարկել է «VivaTech 2023» ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունումը2023-03-03T13:44:08+00:00

Մինչև փետրվարը 1-ը ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը կարող են դիմել մեկանգամյա պետական աջակցություն ստանալու համար

2023-01-27T12:40:39+00:00

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 1-ի նիստում հաստատել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։   Աջակցության նպատակն է մեղմել ԱՄՆ դոլարի և Եվրոյի արժեզրկման պատճառով ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կրած վնասները, պահպանել առկա աշխատատեղերը:   Որոշման համաձայն՝ մեկանգամյա պետական աջակցություն կտրամադրվի 2022 թվականի հունիսի 1-ից մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի (բազային ժամանակահատված)  համար ոլորտի այն կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, որոնք միաժամանակ կբավարարեն ստորև նշված պայմաններին՝ բազային ժամանակահատվածում համարվել են ավելացված արժեքի հարկ վճարող և իրականացվող ամբողջ գործունեությունից ստացվող եկամուտների (իրացման շրջանառության) 80 և ավելի [...]

Մինչև փետրվարը 1-ը ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը կարող են դիմել մեկանգամյա պետական աջակցություն ստանալու համար2023-01-27T12:40:39+00:00

Մեկնարկել է «ExpoElectronica 2023» ցուցահանդեսի հայտերի ընդունումը

2023-01-24T12:19:21+00:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք «ExpoElectronica 2023» ամենամյա ցուցահանդեսի մասնակցության հայտադիմումների ընդունման մեկնարկի մասին:   Այս տարի էլեկտրոնային բաղկացուցիչների, մոդուլների և հավաքածուների 25-րդ ցուցահանդեսը կանցկացվի ապրիլի 11-ից 13-ը: «ExpoElectronica»-ն հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության ամենախոշոր էլեկտրոնային արդյունաբերության ցուցահանդեսը, որտեղ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ, հայկական ոլորտային ընկերությունները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց արտադրանքն ու ծառայությունները «Armenia» միասնական տաղավարում: Մասնակցության հայտը կարող եք լրացնել հետևյալ հղումով: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2023թ. փետրվարի 17֊ն է: Ընկերությունների ընտրությունը կկատարվի անկախ հանձնաժողովի կողմից: Ցուցահանդեսի  մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու  համար կարող եք անցնել հղումով:  Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել [...]

Մեկնարկել է «ExpoElectronica 2023» ցուցահանդեսի հայտերի ընդունումը2023-01-24T12:19:21+00:00

Մեկնարկում է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2022»-ը

2022-12-15T12:43:32+00:00

Դեկտեմբերի 23-25-ը տեղի կունենա «Հայաստան - Ճարտարագիտական շաբաթ 2022»-ը։ Միջոցառումն այս տարի կանցկացվի «Ճարտարագիտություն, Գիտություն և Արվեստ» խորագրի ներքո՝ ընդգծելով նաև միջոլորտային փոխգործակցության կարևորությունը։ Միջոցառման շրջանակում կքննարկվեն Հայաստանում ճարտարագիտության և արտադրության զարգացման ապագան, ժամանակակից ճարտարագիտական լուծումներն ու ոլորտի վերջին միտումներն ու մարտահրավերները։ Ինչպես նաև Ինժեներական քաղաքում տեղի կունենա ճարտարագիտական ցուցահանդես, որի ընթացքում կներկայացվեն ավտոմոբիլային արդյունաբերության, կիսահաղորդիչ սարքերի, կենսաբժշկական ճարտարագիտության, սպառողական էլեկտրոնիկայի և ինժեներական ծրագրակազմի վերջին նվաճումները: Կլինի նաև աշխատանքի տոնավաճառ՝ ներկայացնելու աշխատաշուկայի ընձեռած հնարավորությունները: Ճարտարագիտական շաբաթը կհյուրընկալի ոլորտի առաջատարների, մասնագետների, ուսանողների, հետազոտողների և ճարտարագիտությամբ ու առաջադեմ տեխնոլոգիաներով հետաքրքրված անձանց: Հայաստանում ճարտարագիտության ոլորտի միջոցառումների այս շարքի նպատակն է լայն լսարանին ներկայացնել ոլորտի [...]

Մեկնարկում է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2022»-ը2022-12-15T12:43:32+00:00

Թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում կկատարվեն պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ

2022-12-09T13:30:43+00:00

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ 2022 թվականի դեկտեմբերի 13-ին՝ ժամը 01․00-07․00-ն ընկած ժամանակահատվածում, թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ։

Թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում կկատարվեն պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ2022-12-09T13:30:43+00:00

Պետական աջակցություն ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին

2022-12-23T07:59:20+00:00

Պետական աջակցություն ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 1-ի նիստում հաստատել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Որոշման համաձայն՝ մեկանգամյա պետական աջակցություն կտրամադրվի ոլորտի այն կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, որոնք միաժամանակ կբավարարեն հետևյալ պայմաններին՝ • որոշման մեջ նշված բազային ժամանակահատվածում (2022թ․ հունիս-հոկտեմբեր) հանդիսացել են ԱԱՀ վճարող, • բազային ժամանակահատվածում աշխատակիցներին վճարվող աշխատավարձային ֆոնդը չեն կրճատել 20 տոկոսից ավելի, • արտերկիր արտահանվող ծառայությունների ծավալը բազային ժամանակահատվածում կազմել է իրացման շրջանառության առնվազն 70 տոկոսը, • դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չունեն [...]

Պետական աջակցություն ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին2022-12-23T07:59:20+00:00

Քննարկում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունների շուրջ

2022-12-23T08:00:37+00:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը դեկտեմբերի 6-ին ընդունել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով ներկայացուցիչ, հատուկ հանձնարարություններով դեսպան Միխայիլ Շվիդկոյին: Ողջունելով Միխայիլ Շվիդկոյի այցը ՀՀ ԲՏԱ նախարարություն՝ Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող աշխատանքներն ու ծրագրերը, ընդգծել Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ փոխգործակցության խորացման կարևորությունը: Միխայիլ Շվիդկոյը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, անդրադարձել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում  կրթական, բիզնես ծրագրերի իրականացման, հայկական և ռուսական ՏՏ ոլորտի ընկերությունների փոխգործակցության, համատեղ մասնագիտական հարթակների ստեղծման հնարավորություններին: Ռոբերտ Խաչատրյանը և Միխայիլ Շվիդկոյը մտքեր են փոխանակել նաև տիեզերական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, սոցիալական հարթակների և այլ ոլորտներում փոխգործակցության հնարավորությունների շուրջ, պատրաստակամություն են հայտնել գործուն քայլեր [...]

Քննարկում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունների շուրջ2022-12-23T08:00:37+00:00

Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է ուկրաինահայ գործարարների պատվիրակությանը

2022-11-21T11:24:25+00:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նոյեմբերի 18-ին ընդունել է ուկրաինահայ մի խումբ գործարարների: Հանդիպմանը մասնակցել են նաև Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Ներդրումների աջակցման կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը։ Ողջունելով պատվիրակության այցը ԲՏԱ նախարարություն՝ Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է նախարարության գործունեության ուղղությունները, առաջնահերթ նպատակները, իրականացվող և նախանշված ծրագրերը: Նախարարը մասնավորապես անդրադարձել է տեխնոլոգիական կրթության, ստարտափ էկոհամակարգի, թվայնացման, վենչուրային ֆոնդի, տիեզերական տեխնոլոգիաների ոլորտի, տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար, նշել, որ Ուկրաինայի հայությունը հայրենիքի կողքին է, և պատրաստակամություն են հայտնել իրենց հնարավորությունների շրջանակներում նպաստելու երկու երկրների միջև բարձր [...]

Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է ուկրաինահայ գործարարների պատվիրակությանը2022-11-21T11:24:25+00:00

Կայացել է «ՏՏ ոլորտի երկխոսություն 2022» թեմայով միջոցառումը

2022-11-21T11:10:54+00:00

Նոյեմբերի 16-ին կայացել է հանդիպում-քննարկում «ՏՏ ոլորտի երկխոսություն 2022» թեմայով, որին մասնակցել են պետական համակարգի պաշտոնյաներ և ոլորտային ընկերությունների ներկայացուցիչներ: ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի խորհրդական Աննա Գասպարյանը ներկաներին է փոխանցել փոխվարչապետի ողջույնի խոսքը, որում վերջինս կարևորել է ՏՏ ոլորտի առանցքային դերը ՀՀ տնտեսության զարգացման գործում: «ՀՀ-ն տեխնոլոգիական կլաստերի է վերածվում: Երևանը շատ հայտնի ընկերությունների տունն է դառնում: Ուրախ ենք բոլորին ողջունել այստեղ և հպարտ ենք, որ բարձրակարգ մասնագետները հենց մեր երկիրն են ընտրում: Մենք էլ, մեր հերթին, ամեն ինչ անում ենք մեր ներդրումն ունենալու, դյուրացնելու պետական ծառայությունները՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով ոլորտի հետագա զարգացման համար»: Այնուհետև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ [...]

Կայացել է «ՏՏ ոլորտի երկխոսություն 2022» թեմայով միջոցառումը2022-11-21T11:10:54+00:00