ՀՀ ԲՏԱ նախարարությունը և FAST-ը մեկտեղում են ջանքերը Հայաստանում արհեստական բանականության ոլորտում կրթության զարգացման նպատակով
Marine Yeghoyan2023-11-22T07:43:29+00:00ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ ի դեմս նախարար Ռոբերտ Խաչատրյանի և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST)՝ ի դեմս հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանի, նոյեմբերի 20-ին համագործակցության հուշագիր են ստորագրել Հայաստանում արհեստական բանականության կրթության խթանման նպատակով։ Հուշագրի շրջանակներում կողմերը կհամագործակցեն «Արհեստական բանականության սերունդ» ծրագրի արդյունավետ իրականացման շրջանակում։ Նախարար Ռոբերտ Խաչատրյանը ընդգծել է, որ նախարարությունը կարևորում է արհեստական բանականության զարգացումը Հայաստանում, նշել, որ ծրագրի իրականացումը հնարավորություն է տալիս դպրոցական տարիքից ծանոթանալ և կիրառական պատկերացումներ ձևավորել արհեստական բանականության վերաբերյալ: «Արհեստական բանականությունը հզոր գործիք է, որը կարող է ստեղծել և՛ բարիք, և՛ չարիք: Եթե դպրոցից սկսենք ճիշտ ուղղորդել աշակերտներին՝ արհեստական բանականության կիրառմամբ դրական արդյունքներ [...]